Շիրակի համալսարանում անցկացվելու են ստուգումներ: Այս մասին սեպտեմբերի 27-ին Գյումրի կատարած այցի ժամանակ նշեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Այցը կապված էր սեպտեմբերի 26-ին բուհի պատմության բաժնի ուսանողների կողմից կազմակերպված դասադուլի և նույն բուհի դասախոսների՝ ՀՀ Նախագահին ու վարչապետին ուղղված բաց նամակի հետ:
Մինչ ռեկտորի հետ հանդիպումը Լևոն Մկրտչյանը լսեց բաց նամակի հեղինակներին՝ Գագիկ Համբարյանին ու Հովհաննես Խորիկյանին, ովքեր ներկայացրեցին այն, ինչ կատարվել է բուհում: Ուսանողներն էլ իրենց հերթին նախարարին են ներկայացրել վարձավճարների զեղչերի կարգի փոփոխման, ուսումնական պլանի ոչ լիարժեք կատարման և բուհում ինտեգրված ուսուցում ներդնելու հետ կապված իրենց բողոքները:
«Քանի որ հարցադրումները շատ են ու բազմաբնույթ, այստեղ կարիք ունենք համալիր հետազոտության: Մենք ռեկտորի հետ էլ պայմանավորվեցինք: Հարցադրումներն հիմնակնում երեք հարթության էին, այդ թվում նաև կրթական ծրագրերի բովանդակության: Ինձ համար շատ օգտակար էր ուսանողների հետ հանդիպումը, պարզեցի, որ ուսանողները կուրսը կրկնում են՝ երկրորդ տարին նույն առարկան, և այստեղ հարց կա՝ ամբիոնն ինչպե՞ս է ձևավորում: Սա կլինի ոչ միայն ստուգում, այլ օգնություն՝ հաշվի առնելով այն, որ բուհը մի կարգավիճակից՝ ինստիտուտից անցել է մյուսի՝ համալսարանի: Երկրորդ հարթությունը կազմակերպչական հարցերն էին, որտեղ համալիր ստուգում կանցկացնենք: Ստուգումներ կլինեն նաև գրադարանում, երկու տարբեր տեսակետներ կան նաև գրադարանի հետ կապված»,-նշեց Լևոն Մկրտչյանը այս պարագայում չժխտելով նաև միջանձնային խնդիրը:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02