«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղի մասին:
«Խաղի նման մեկնարկի չէինք ակնկալում, առաջին 4 հարվածները վերածվեցին 3 գոլի: Ուժեղ խաղի մեկնարկ ունեցանք և կարողացանք գնդակը պահել մեզ մոտ: Գոլերից հետո մեզ մնում էր միայն հանգստություն պահպանել: Նման հաղթանակը դրական ազդեցություն կունենա ամբողջ թիմի վրա»,- ասել է Մոուրինյոն:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (1:4): Մեկնարկային րոպեներից «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առավելությունն ակնհայտ էր. ընդամենը խաղի 3-րդ րոպեին նրանք առաջ անցան հաշվի մեջ: Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Լուկակուն: Խաղի 17-րդ րոպեին ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ: Նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացեց Մարսիալը: Խաղի 26-րդ րոպեին ԲԿՄԱ-ի պաշտպանների սխալից օգտվելով՝ դուբլի հեղինակ դարձավ Լուկակուն: Երկրորդ կեսում Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խփեց իր գոլը: Խաղի 57-րդ րոպեին հայ կիսապաշտպանը դարձավ «կարմիր սատանաների» հերթական գոլի հեղինակ և ընդամենը 2 րոպե անց փոխարինվեց: Այս հանդիպումը Մխիթարյանի համար հոբելյանական էր, նա իր 50-րդ խաղն էր անցկացնում «կարմիր սատանաների» կազմում: Հանդիպման վերջնամասում ԲԿՄԱ-ին հաջողվեց հեղինակության գնդակ խփել, աչքի ընկավ Կուչաևը:
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
20:53 03.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
19:03 03.05.26
19:10 02.05.26
20:19 03.05.26
19:15 02.05.26
18:18 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44