ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Զվարթնոց» պատմամշակութային հուշարձանի տարածքում Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգի չեղարկմանը: «Մենք տեղյակ չենք եղել համերգի մասին ընդհանրապես»,-հայտարարեց նախարարը:
Լրագրողների հարցը`ինչպես է ստացվում, որ նախարարը որևէ բանից ընդհանրապես տեղյակ չի լինում, Ամիրյանը կոռեկտ ձևակերպված չհամարեց. «Կազմակերպիչը մեր ՊՈԱԿ-ին, կամ մեզ որևէ կերպ տեղյակ չի պահել։ Ո՛չ ունենք պայմանագիր, ո՛չ պայմանավորվածություն»,-ասաց նա և նշեց, որ նրանք պարտավոր են պայմանագիր կնքել:
«Ապահովել համերգ, նշանակում է ապահովել լուսավորություն, աշխատակիցներ, համապատասխան պայմաններ համերգի համար: Կազմակերպիչն ինքն է հանել համերգը, մենք ի՞նչ կապ ունենք այդ համերգի հետ»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ իրենց ՊՈԱԿ-ի ղեկավարը կապվել է կազմակերպիչների հետ, և վերջիններս չեղարկումը պատճառաբանել են տոմսերի քիչ վաճառքով և եղանակային պայմաններով:
«Մենք ամբողջ ամռան ընթացքում երկու տասնյակից ավելի միջոցառումներ ենք իրականացրել, համերգային ծրագիր կամ միջոցառում կազմակերպելն օգնում է մեզ, որպեսզի հանրահռչակենք այդ պատմամշակութային հուշարձանը, և մեզ համար իրոք ցանկալի երևույթ է դա»,-ասաց նա և նշեց, որ չի ցանկանում որակումներ տալ:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02