«Թագի հետ կապված ամեն բան արդեն հարթվել է, ես նույնիսկ չհասկացա, թե ինչ կատարվեց, այնքան հուզված էի ու երջանիկ իմ հաղթանակով»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց «Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը: Նշանակու՞մ է սա, արդյոք, որ թագը պատրաստած ընկերությունը վերադարձնելու է մրցույթից հետո աղջկանից վերցրած գլխազարդը, Լիլին չմանրամասնեց, միայն ասաց, թե թագի վերաբերյալ այսօր լրացուցիչ հայտարարություն կարվի կազմակերպիչների կողմից:

Խոսելով իր հաղթանակի մասին, Լիլին նշեց. «Ես շատ հուզված էի, առաջին անգամ էի այդպիսի բեմում, ու հուզմունքս շատ մեծ էր, իսկ երբ հայտարարվեց, որ ես եմ հաղթել, այն կրկնապատկվեց: Երազի նման էր, նույնիսկ շատ բաներ չեմ հիշում: Ծնողներս են եղել դահլիճում, ովքեր նշում են, որ շատ լավ էր ամեն բան, եւ վայելել են շոուն: Իմ կյանքում սա շատ կարեւոր իրադարձություն էր: Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր կազմակերպեցին այս շոուն, որի արդյունքում իմ կյանքը մի վայրկյանում փոխվեց»:
Լիլի Սարգսյանը համաձայն է, որ մրցույթը որոշ թերություններ է ունեցել.
«Պրոֆեսիոնալ ռեժիսոր է աշխատել իր թիմով, բայց նման մասշտաբի մրցույթ ուղիղ եթերով հեռարձակելը պատասխանատու աշխատանք է, ուստի հնարավոր էին վրիպումներ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իր հասցեին հնչած քննադատություններին, ապա 17-ամյա «Միսս Արմենիան» դրանց պատրաստ է եղել.
«Աղջիկներից յուրաքանչյուրը յուրովի գեղեցիկ է: Թե իմ, թե նրանց հասցեին լսում եմ քննադատություններ, բայց մենք դրանց պատրաստ էինք, բոլոր տարիների «Միսս Հայաստանների» ժամանակ դրանք եղել են, ուղղակի նրանցից ոմանք այդ քննադատություններից հուսահատվում են, ոմանք, հակառակը, ավելի ուժեղանում եւ, ի վերջո, վաստակում բոլորի սերը»:
Լիլի Սարգսյանն այժմ պատրաստվում է «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 20-ը՝ Չինաստանում:
«Տեսանյութ ենք նկարել, որտեղ ներկայացնում եմ ինքս ինձ՝ նախասիրություններս, հետաքրքրություններս, որը ուղարկելու ենք «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին, անգլերենս եմ ավելի զարգացնում, մրցույթի համար հագուստ են ընտրում, մարզվում եմ, շատ հագեցած է օրս անցնում: Մրցույթին հաշված օրեր են մնացել, մրցույթից մեկ ամիս առաջ պետք է մեկնեմ Չինաստանի Սանյա քաղաք, քանի որ նախապատրաստական աշխատանքները սկսվում են նախքան մրցույթը»։
Զրուցեց՝ Շ. Շուշան
Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56