Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 65 տարեկան: Կոմիտասի անվան պանթեոնում Անդրանիկ Մարգարյանի հիշատակը հարգելու էր եկել քաղաքական վերնախավը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ինչպես նաև՝ ՀՀԿ-ականներ ու ՀՀԿ-ամերձ մտավորականներ ու ուժեր:
Անդրանիկ Մարգարյանն իր վարչապետության ժամանակ հայտնի էր քաղաքական տարբեր ուժերի հետ շփումներ, հարաբերություններ պահելու ունակությամբ:
Հստակեցմանը, թե, այդուհանդերձ, դրանք ՀՀԿ-ամերձ ուժեր են, Մարգարյանը պատասխանեց. «Այլ կուսակցությունները, որոնք ՀՀԿ-ի հետ են համագործակցում և հավատում են ՀՀԿ-ի ծրագրերին»:
Հաջորդ դիտարկմանը, թե Անդրանիկ Մարգարյանին հաջողվում էր նաև չհամագործակցողների հետ լեզու գտնել, քաղաքապետն ասաց. «Ինձ թվում է՝ մենք էլի համագործակցում ենք շատ քաղաքական ուժերի հետ՝ ըստ ժամանակի, ծրագրերի շուրջ»:
Նշենք, որ հիշատակի արարողությունը պանթեոնում կատարեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ հիշատակելով Մարգարյանի կերպարը: «Հայրենապաշտ հայի ազգային տեսլիքը, որը կրում էր Անդրանիկ Մարգարյանը հավերժ է»,-իր խոսքում ասաց Կճոյանը:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02