Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը մանրամասներ ներկայացրեց Մյասնիկյան պողոտայում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վթարից: Հենրիկ Նավասարդյանը դեպքի վայրում տեղեկացրեց, որ Մյասնիկյան պողոտայով դեպի Հերացի փողոց իջնելու ընթացքում տրոլեյբուսի փողերը պոկվել են լարերից, և վարորդը ստիպված է եղել կանգնեցնել տրոլեյբուսը, ձողերը ձգել, տեղը գցել, որպեսզի կարողանա շարունակել ճանապարհը:
«Այդ ընթացքում կարճ միացման նման մի բան է տեղի ունեցել, ինչը վարորդին թույլ չի տվել աշխատել: Նա փորձել է մի փոքր տեղաշարժել տրոլեյբուսը, որպեսզի խանգարող հաղորդալարը պոկվի: Դրա համար նա մի փոքր իջեցրել է ձեռքի արգելակը, որպեսզի մի փոքր առաջ գնա: Այդ պահին, քանի որ թեքության վրա է եղել, մեքենան անմիջապես սկսել է շարժվել, իսկ վարորդը չի հասցրել նստել և արգելակել, ինչի հետևանքով էլ նման դեպք է տեղի ունեցել»,-մանրամասնեց Նավասարդյանը:
Նա հայտնեց, որ վթարի հետևանքով կա 7 տուժած:
Տրոլեյբուսը ճանապարհի բետոնե բաժանարարին բախվելուց առաջ բախվել է նաև դիմացի մեքենային, որի վարորդը ևս տուժածների թվում է և ունի թեթև քերծվածքներ:
Հարցին` վարորդը պատասխանատվության ենթարկվելո՞ւ է, Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց. «Դա իրավապահ մարմինները կքննարկեն: Հետագայում կերևա, թե ինչ պատասխանատվության կենթարկվի վարորդը: Ես չեմ ցանկանում իրավապահներից առաջ ընկնել: Բայց կարող եմ ասել, որ վարորդի անփութությունն է վթարի պատճառը»:
Տրոլեյբուսում վթարի պահին հիմնականում եղել են միջին տարիքի մարդիկ: Հենրիկ Նավասարդյանն ընդգծեց, որ իրենց տեղեկություններով տրոլեյբուսում վթարի պահին երեխաներ չեն եղել: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Լուսանկարը՝ Հարություն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02