Սեպտեմբերի 28-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լեհականը` Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկին:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման հեռանկարներին:
ԱԳ նախարարի տեղակալ Նազարյանն իր լեհ գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը ու կարևորեց, որ ԵՄ կողմն իր ընդհանուր մոտեցմամբ վերահաստատել է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին` համանախագահ երկրների նախագահների կողմից 2009թ. ի վեր ընդունված հայտարարությունների հիման վրա։
Խորհրդակցությունների ընթացքում առանձնակիորեն նշվեց, որ ընթացիկ տարին հայ և լեհ ժողովուրդների համար կրկնակի հոբելյանական է, քանի որ լրանում է հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, որոնց կապակցությամբ կողմերը շնորհավորական ուղերձներ են փոխանակել ՀՀ և ԼՀ նախագահների և արտաքին գործերի նախարարների մակարդակով:
Լեհական պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղերնի զոհերի հիշատակին: Այնուհետև պատվիրակությունը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ու գրառում կատարեց պաշտոնական հյուրերի հուշամատյանում:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02