Չնայած Հայաստանում և Սփյուռքում ձևավորված հասարակական պահանջին՝ հետ կանչել Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին գրած նամակի պատճառով, Մայր Աթոռը չի շտապում արձագանքել դրան:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը միայն լրատվամիջոցներին հայտարարել է, թե «Գործ ունենք Թուրքիայի հետ ու չպետք է բացառենք հարկադրանքի պարագան»:
Հիշեցնենք, որ Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նամակ էր գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևի առթիվ, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»: Ընդ որում՝ նամակում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ այդ բանաձևի ընդունմամբ հայ ժողովրդին վերաբերող հարցն օգտագործվել է իմպերիալիստական ուժերի կողմից՝ առաջ բերելով հայ ժողովրդի և Պոլսո Հայոց պատրիարքարանի խոր ափսոսանքը:
Քանի որ Թուրքիայից Աթեշյանին հետ կանչելու հայ հասարակության պահանջը քննարկման չի դրվում Հայ Առաքելական եկեղեցու կողմից, այսօր Կոմիտասի անվան պանթեոնում Tert.am-ը մի քանի հարց ուղղեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:
-Սրբազան, հասարակությունն ակտիվ քննարկում է Թուրքիայի պատրիարքի նամակը՝ ուղղված Էրդողանին, և հասարակական պահանջ կա, որ Մայր աթոռը հետ կանչի և պաշտոնանկ անի Աթեշյանին, ինչո՞ւ դա չի արվում:
- Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարը՝ Տեր Վահրամը կարծիք է հայտնել այդ մասին:
- Մենք Ձեր կարծիքն ենք ուզում իմանալ սրբազան, Դուք Արարատյան հայրապետական թեմի առաջնորդն եք:
-Ինձ համար դժվար է բացատրել, թե ինչու է նա դա ասել:
- Թեև Ձեզ համար դժվար է բացատրել, սակայն Աթեշյանը դա արել է, չե՞ք կարծում, որ պետք է հետ կանչվի կամ գոնե դատապարտվի նրա արարքը:
- Ես չեմ կարող հասկանալ՝ ինչու է դա արել:
- Իսկ Դուք չե՞ք դատապարտում Աթեշյանի արարքը:
- Ինձ համար դա անհասկանալի է:
- Իսկ ընդունելի է՞:
- Ոչ:
- Եթե ընդունելի չէ, Դուք ինչո՞ւ չեք դատապարտում:
- Ես չեմ դատապարտողն իրեն: Ես էլ նրա նման մի եկեղեցական եմ, չեմ կարող դատապարտել:
- Նրա նման ասելով ի՞նչ ի նկատի ունեք, այսինքն՝ Դուք է՞լ նման բան կարող էիք անել:
- Երբեք:
- Իսկ նրա ցոփ ու շվայտ կանքը փաստորեն մեր եկեղեցում ընդունելի ու խրախուսելի՞ է:
- Դրա մասին տեղեկություն չունեմ ես: Ցոփ ու շվա՞յտ ա, թե՞ համեստ ա, չգիտեմ:
- Ասել է թե՝ Մայր Աթոռը նրան հետ չի կանչելու:
- Մայր Աթոռի փոխարեն իրավասու չեմ պատասխանել:
Tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47