Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ դիվանագիտական և քաղաքական ճնշումը պետք է ուժեղացվի: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությանը:
«Զրույցի կենտրոնական թեման եղել է ԿԺԴՀ-ի շուրջ ներկայիս ճգնաժամը: Կանցլերն ընդգծել է, որ պետք է օգտագործվեն կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար բոլոր միջոցները: Այդ առնչությամբ կանցլերը և նախագահը համաձայնություն են հայտնել, որ ԿԺԴՀ-ի վարչակազմի նկատմամբ դիվանագիտական և քաղաքական ճնշումը պետք է ուժեղացվի»,- ասված է մամուլի ծառայության հայտարարությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռի Յոն Հոն սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում (ԳՎ) հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» անվանելուց հետո, ԱՄՆ-ի հրթիռակոծումն «անխուսափելի է»: «Այժմ մեզ մի քանի քայլ է մնացել միջուկային պետություն դառնալու համար»,-շարունակել է Ռին՝ ընդգծելով, որ իրենք պատրաստ են ամեն գնով պաշտպանվել Միացյալ Նահանգներից: Դիվանագետի պնդմամբ՝ Փհենյանի վերջնական նպատակն ԱՄՆ-ի հետ ռազմական ուժի հավասարակշռումն է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում ունեցած անդրանիկ ելույթի ժամանակ Թրամփը կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» էր անվանել ու սպառնացել անհրաժեշտության դեպքում «ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիային Կորեան»:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02