Այսօր՝ սեպտեմբերի 29-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում» թեմայով ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻ նախարարությունը:
Ուսումնավարժության անցկացման նպատակն էր՝ կատարելագործել թատրոնի հրդեհային անվտանգության աշխատակիցների եւ ՀՀ ԱԻՆ ՓԾ արձագանքող ուժերի փոխգործակցությունը՝ փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների դեպքում, ինչպես նաեւ ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:
ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումներից բացի` ուսումնավարժությանը մասնակցում էին նաեւ ճանապարհային ոստիկանության 2 կարգախումբ, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ 2 բրիգադ, «Երեւան Ջուր» ՓԲԸ, «Երեւանգազ» ԳԳՄ եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մեկական վթարային խումբ:
Սցենարի համաձայն՝ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի էր ունեցել պայթուն, կար պայմանական 6 տուժած: Պայթունի հետեւանքով հրդեհ էր բռնկվել բեմում:
Տագնապի ազդանշանով անմիջապես դեպքի վայր են մեկնում ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմը, ՃԿԱԿ հոգեբանական ծառայությունը, աղետների բժշկության կենտրոնի խումբը, ինչպես նաեւ 4 մարտական հաշվարկ եւ 1 ավտոսանդուղք:
Կազմակերպվում է թատրոնի շենքից աշխատակիցների եւ քաղաքացիների տարահանում: Շնաբանական խմբերն իրականացնում են հետախուզություն, ծավալվում է նաեւ բժշկական տեսակավորման կետ: Մարտական հաշվարկներն իրականացնում են հրդեհաշիջում: Դեպքի վայր ժամանած Երեւան քաղաքի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումներն իրականացնում են իրենց առջեւ դրված խնդիրները՝ երթեւեկության սահմանափակում եւ հասարակական կարգի պահպանություն, տուժածների տեղափոխում մասնագիտացված բուժհաստատություններ, կոմունալ-էներգետիկ համակարգերի վերականգնում, ջրամատակարարման վնասված համակարգերի վերականգնում եւ հրշեջ մեքենաների ջրամատակարարում, գազամատակարարման դադարեցում, վնասված հատվածների վերականգնում եւ վթարային լուսավորութան ապահովում, էլետրամատակարարման վնասված տեղամասերի վերականգնում:
ՀՀ ԱԻՆ բոլոր ստորաբաժանումները հաջողությամբ իրականացնում են իրենց առջեւ դրված խնդիրները. հայտարարվում է «հրդեհի» մարում:
Ուսումնավաժության ընթացքին հետեւում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը: Վերջինս բավարար գնահատեց ուսումնավարժությունը՝ կարեւորելով այդօրինակ վարժանքների դերն անձնակազմերի փրկարարական եւ հրդեհաշիջման հմտությունների կատարելագործման հարցում:
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
09:09
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03