Գոյություն ունի արյան 4 հիմնական խմբեր, որոնցից ամենատարածվածը 2-րդն է:
1. I-ին խումբ
Շատ հին խումբ է, որը պահպանվել է դեռևս նեանդերթալցիների ժամանակաշրջանից: Այդ շրջանում մարդիկ հիմնականում սնվել են կենդանական ծագմաբ սնունդով, այդ պատճառով սպիտակուցներով ու մսով հագեցած սննդակարգը շատ լավ հանապատասխանում է արյան այս խումբ ունեցող մարդկանց:
Արյան 1-ին խումբ ունեցող մարդիկ ի ծնե առաջնորդներ ու կառավարիչներ են: Նրանք օժտված են ապագան կանխորոշելու հատուկ ունակություններով, որոնք նրանց շատ հաճախ օգնում են հաղթական դուրս գալ ամենաանհարմար իրավիճակից: Այդ ամենի հետ մեկտեղ նրանք աչքի են ընկնում նաև անպատասխանատվությամբ և որոշակի մակերեսայնությամբ:
Նրանց առողջության գրավականը դա շարժումն է: Որքան ավելի ակտիվ են շարժվում արյան այս խումբ ունեցող մարդիկ, այնքան ավելի երկար են նրանք ապրում:
Արյան 1-ին խումբ ունեցող տղամարդիկ հիանալի սիրեկաններ են, սիրում են նոր կանաց գայթակղել և երբեք չեն բավարարվում ձեռք բերածով:
Արյան 1-ին խումբ ունեցող կանայք անհագուրդ են, նրանք շատ ակտիվ և խանդոտ մարդիկ են:
2. II-րդ խումբ
Արյան այս խումբն առաջացել է համեմատաբար ավելի ուշ, երբ մարդիկ արդեն զբաղվում էին հողագործությամբ և սնվում էին տարբեր տեսակի մթերքներով:
Այդ պատճառով արյան այս խումբն ունեցող մարդիկ իրենց ավելի լավ են զգում բազմազան սնդակարգի դեպքում:
Արյան այս խումբն ունեցող մարդիկ կոնֆլիկտային մարդիկ չեն, շատ հեշտությամբ են հարմարվում ցանկացած պայմանների, շատ շուտ են հարմարվում մարդկանց հետ և շատ հեշտ են յուրացնում տարբեր լեզուներ:
Նման խումբ ունեցող մարդկանց մոտ հաճախակի առաջանում են տեսողության, սրտի և լյարդի աշխատանքի հետ կապված խնդիրներ:
Արյան 2-րդ խումբ ունեցող տղամարդիկ աչքի են ընկնում ամաչկոտությամբ և հավատարմությամբ:
Արյան 2-րդ խումբ ունեցող կանայք շատ են սիրում երեխաների, նրանք լինում են իդեալական կին՝ նվիրված և հասկացող :
3. III խումբ
Արյան այս խումբը ձևավորվել է այն ժամանակ, երբ երկրագնդի վրա սկսել է ցրտել: Տաքից ցրտին անցնելու դժվար անցումային շրջանն ազդել է արյան բաղադրության վրա և տեղի է ունեցել մուտացիա:
Արյան 3-րդ խումբ ունեցող մարդիկ աչքի են ընկնում ծայրաստիճան համբերատարությամբ:
Նրանք կարող են լինել հիանալի ոսկերիչներ, վիրաբույժներ և կարող են հմտորեն կատարել բաներ, որոնք երբևէ չեն սովորել: Նրանք հիմնականում տառապում են ստամոքսի ու ինֆեկցիոն հիվանդություններով, որոնք ախտահարում են լորձաթաղանթը:
Արյան 3-րդ խումբ ունեցող տղամարդիկ հաճախակի են փոխում իրենց զուգընկերուհիներին, սակայն երբ հանդիպում են իրենց միակին՝ դառնում են խելամիտ և հանգիստ:
Արյան 3-րդ խումբ ունեցող կանայք տարբերվում են ամեն ինչի նկատմաբ իրենց հատուկ մոտեցմաբ ու ճաշակի զգացողությամբ, սիրում են իշխել և պնդում են իրենց կարծիքը մինչև վերջ:
4. IV խումբ
Դա արյան ամենահազվադեպ և ամենանոր խումբն է, որը հայտնվել է մոտավորապես 1000 տարի առաջ: Արյան 4-րդ խումբ ունեցող մարդիկ ունեն շատ լավ իմունիտետ, աչքի են ընկնում նոր հայտնված հիվանդությունների նկատմաբ բարձր դիմացկունությամբ: Նրանց հիմնական խոցելի տեղերն են համարվում ձայնային օրգանները, մաշկը, հոդերն ու ոսկորները:Արյան 4-րդ խումբ հաճախակի ունենում են գիտնականներն ու գյուտարարները:
Արյան 4-րդ խումբ ունեցող տղամարդիկ հիանալի գայթակղողներ են, նրանք շատ լավ գիտեն թե ինչ է հարկավոր անել, որպեսզի ուշադրության առժանանան:
Արյան 4-րդ խումբ ունեցող կանայք շատ սեքսուալ ու ձգող են, սակայն միաժամանակ շատ զգույշ են իրենց շփումների մեջ:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47