Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը համաձայն չէ շրջանառվող տեսակետին, որ նաև իշխանության մեղքով և նրա վարած քաղաքականության արդյունքում քաղաքական դաշտն ամայացավ, և այսօր չկան լուրջ հակակշիռներ, ուժեղ ընդդիմություն:
«Սուրբ տեղը թափուր չի մնում: Չկա ուժեղ ընդդիմություն, միանշանակ կառաջանա, որովհետև ընդդիմությունը կամ քաղաքական ուժն այնքանով է ուժեղ, որքան կան նրա հետևում հետևորդներ կամ սատարողներ: Իսկ մենք գիտենք, որ մեր հանրության բավական մաս ընդդիմադիր է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Նիկոյանը:
Նա հարց հնչեցրեց՝ ո՞րն է իշխանության մեղքը. «Իշխանության խնդիրը ընդդիմադիր դաշտին գուրգուրելը, փայփայելը չի: Պատկերացրեք, եթե որևիցե մեկի հետ իշխանությունը փորձի ինչ-որ հարաբերություններ ստեղծել, անմիջապես մյուսները նրան կոչնչացնեն, որովհետև ընդդիմադիր դաշտն ինքն է իրեն ամայացրել՝ ամենադաժան պատերազմը միմյանց միջև մղելով: Կարգախոս կա՝ որն է իսկական ընդդիմությունը և որը մի տառ շեղվում է դրանից, դրանք համարում են ծախվածներ, Բաղրամյան 26-ի հաճախորդներ»:
Ընդդիմադիրների շրջանում տեսակետ կա, որ այս տարիների ընթացքում իշխանությունն ամեն ինչ արեց, որ իրական ընդդիմադիրները զրկվեն ցանկացած տնտեսական և ֆինանսական լծակից և կախվածության մեջ լինեն այս կամ այն օլիգարխից կամ իշխանական թևից:
Այս դիտակմանն ի պատասխան ՀՀԿ-ականն ասաց. «Պառլամետական ընդդիմությունը, որը ֆրակցիա ունի, ֆինանսավորվում է օրենքով: Կուսակցությունների մասին օրենքով դա կարգավորված է, իսկ եթե ֆրակցիա չունեն և պետությունը փորձի արտախորհրդարանական կուսակցություններին ֆինանսավորել, ապա եթե 80 կուսակցություն կա, կդառնա 8000 կուսակցություն, և մեր բյուջեն չի բավարարի այդ բոլոր կուսակցությունները ֆինանսավորելու համար»։
Հոկտեմբերին ընդունված սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է, որ նոր լծակներ են տրվելու ընդդիմությանը և ընդդիմության դերը պիտի բարձրանա: Մեր դիտարկմանը, թե այսօր նման գործընթաց տեսանելի չէ, որ ընդդիմության դերն իրականում բարձրացել է կամ, որ ընդդիմության հետ իրականում հաշվի է նստում իշխանությունը, իշխող կուսակցության ներկայացուցիչը պատասխանեց. «Կարևորագույն պաշտոնների նշանակման քվորումն ավելի է մեծացել, դա նշանակում է ընդդիմության դերի բարձրացում: Այսինքն՝ ընդդիմության հետ ստիպված ես բանակցել, խորհրդակցել: Մեխանիզմը միայն դա է: Սահմանադրական նորմերը աստիճանաբար մտնում են ուժի մեջ, խորհրդարանական նոր ընտրություններից հետո այդ նորմերը կսկսեն աշխատել»:
tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47