ARM | RUS |

Ես հավատում եմ, որ հեռու չէ ոսկեգործության ծաղկման ոսկե դարը Հայաստանում

30.09.17 | 11:57

«Վաղարշ եւ որդիներ» կոնցեռնի նախագահ


Ոսկին ազնիվ մե֊տաղ է եւ պահանջում է առավելագույն ազնվություն

եւ նվիրում:

Դա ոսկե կանոն է, որ պետք է պահպանել:

-Պարո՛ն Աբրահամյան, Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո, երբ երկրում դեռ ձևավորված չէր տնտեսական դաշտը, Դուք առաջինն էիք, ով նախաձեռնեց ստեղծել «Ոսկու աշխարհ» առևտրա-արտադրական համալիրը: Կխնդրեմ նախ պատմեք` ինչպիսի՞ ուղի եք անցել, և ինչպե՞ս տարավ Ձեզ այդ ուղին դեպի ոսկու աշխարհ:


-Կարծում եմ` ձգտումներ և նպատակներ ունեցող մարդը, ով նաև աշխատասեր է ու ազնիվ, առավել հեշտությամբ է գտնում կյանքի իր ուղին և դրսևորելով տարիների ընթացքում կուտակած գիտելիքներն ու փորձը` իրականություն դարձնում իր ցանկությունները:
Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ավարտել եմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ» բաժինը: Բուհն ավարտելուց հետո կատարել եմ տարբեր աշխատանքներ, փորձել ուժերս հիմնականում ոսկեգործության ոլորտում: Հասնելով որոշակի հաջողությունների՝ որոշեցի հանդես գալ անհատական բիզնես նախաձեռնությամբ: Այդ տարիներին մեր երկրի տնտեսական դաշտը դեռ չէր ձևավորվել, ոսկու առևտուրն ընթանում էր Երևան քաղաքի տարբեր փողոցներում, այգիներում, և ես մտածեցի, որ կարելի է համախմբել բոլոր ոսկեգործներին մեկ վայրում՝ ստեղծելով ոսկու առք ու վաճառքի համար նախատեսված մեկ ընդհանուր առևտրի կենտրոն, ապահովելով առևտրի քաղաքակիրթ և հարմարավետ պայմաններ: Իհարկե, ինչպես ամեն նոր բան, այնպես էլ իմ նախաձեռնությունը սկզբում ոչ բոլորի կողմից ողջունվեց. երբ 1993թ. «Ոսկու շուկա» առևտրա-արտադրական համալիրը (հետագայում` «Ոսկու աշխարհ») սկսեց իր գործունեությունը, դրանում ընդամենը 80-90 վաճառասեղան էր գործում, իսկ հետագայում վաճառասեղանների և արտադրամասերի թիվը գնալով ավելացավ, և այսօր հասնում է մինչև 800-ի: Պետք է ավելացնեմ, որ մեր համալիրում գործում են արդի տեխնոլոգիաներով հագեցած մեծ թվով արտադրամասեր, որոնք իրենց արտադրանքը սպառողի դատին են ներկայացնում մեզ մոտ գործող իրենց խանութ-սրահներում:

-Ինչո՞վ Ձեզ գրավեց ոսկու աշխարհը, ինչո՞ւ հենց այդ ոլորտն ընտրեցիք:

-Ինչպե՞ս կարող է ոսկու աշխարհը չգրավել մարդուն (ժպտում է): Այն, ինչի մեջ արվեստ կա, գեղեցկություն, փայլ, երևակայություն, չի կարող անտարբեր թողնել որևէ մեկին: Հաճելի է, երբ աշխատում ես գեղեցիկի հետ, երբ թողարկում ես արտադրանք, որն ուրախություն և տոն է պարգևում մարդկանց: Ես սիրում եմ իմ աշխատանքը: Բայց այս գործում մի շատ կարևոր առանձնահատկություն կա՝ ոսկին ազնիվ մետաղ է, ու պահանջում է առավելագույն ազնվություն և նվիրում: Դա ոսկե կանոն է, որ պետք է պահպանել:

Фото David Manukyan.

-Ինչ վերաբերում է ազնվությանը... անզեն աչքով հնարավոր չէ որոշել ոսկյա զարդի հարգը, ո՞րն է ոսկյա զարդ գնելու առավել խելամիտ տարբերակը կեղծիքից զերծ մնալու համար:

-Ես միշտ ասում եմ՝ պետք է գեղեցիկ զարդ պատրաստվի, թանկ վաճառվի, բայց հարգը տեղը լինի: Պետք է նշեմ, որ այսօր կան արդի սարքավորումներ, որոնք ճշգրտորեն ցույց են տալիս ոսկու հարգը: Դեռևս 1995թ. մենք նախաձեռնեցինք ստեղծել հարգորոշման լաբորատորիա, որն այսօր էլ հաջողությամբ գործում է «Ոսկու աշխարհ» առևտրաարդյունաբերական կենտրոնում` ապահովելով ոսկու հարգորոշման առավելագույն ճշգրտություն, վայելելով վստահություն հասարակության շրջանում: Անգամ տարբեր երկրներից ամեն տարի Հայաստան ժամանող զբոսաշրջիկները, ովքեր արդեն մեր հաճախորդներն են դարձել, ավանդույթի համաձայն` նախապատվություն են տալիս մեր լաբորատորիայի կողմից հարգորոշված «02» կոդով ոսկյա զարդերին:

«Ոսկու աշխարհ» առեւտրա-արտադրական կենտրոնում գործում է

ոսկու հարգորոշման լաբորատորիա, որն աշխատում է առավելագույն

ճշգրտությամբ` վայելելով վստահություն հասարակության շրջանում:


Ինչ վերաբերում է մեր առևտրի համալիրում գործող վաճառասեղաններում և խանութ-սրահներում ներկայացված ոսկյա զարդերի տեսականու հարգորոշված լինելուն, ապա պետք է նշեմ, որ մենք մշտապես հետևում ենք բոլորի աշխատանքին, ժամանակ առ ժամանակ առանց նախազգուշացնելու տարբեր վաճառասեղաններից և խանութ-սրահներից վերցնում ենք զարդեր և մեր լաբորատորիայում հարգորոշում, քանի որ ցանկացած թերացում վնասում է մեր ստեղծած կառույցի հեղինակությանը և երկար տարիների ընթացքում ձեռք բերած վստահությանը: Եվ հուրախություն մեզ՝ մեր առևտրա-արտադրական համալիրում ներկայացված ոսկյա զարդերի հարգը 99.9 տոկոս դեպքերում տեղն է:

-Որքա՞ն է «Ոսկու աշխարհ» առևտրա-արտադրական համալիրի աշխատողների թիվը:


-Կարծում եմ` նրանց թիվը հասնում է շուրջ 5000-ի:

-Անշուշտ, աշխատանքային 25 և ավելի տարիների ընթացքում Դուք ձեռք եք բերել մտերիմ և գործընկերային լավ հարաբերություններ ոսկեգործության ոլորտի առաջատար ընկերությունների շրջանում: Ինչո՞վ է դա օգնում աշխատանքին:


-Կարծում եմ` ամեն ոլորտում պետք է քայլել ժամանակին համընթաց, մշտապես հետևել զարգացումներին, կապ պահպանել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայի հետ, ինչի արդյունքում ձևավորվում են համագործակցային, գործընկերային հարաբերություններ: Մենք պարբերաբար հրավերներ ենք ստանում մասնակցելու ոսկերչական ցուցահանդեսների աշխարհի տարբեր երկրներից, որոնց մեծամասնությանը մենք, անպայման ներկա ենք գտնվում, հատկապես` իտալական ցուցահանդեսներին, ծանոթանում ոսկեգործության ոլորտում տեղի ունեցող արդի զարգացումներին, նորություններին, գնումներ կատարում և լավագույն օրինակները ցուցադրում մեր ոսկերիչներին և դիզայներներին: Այնուհետև փորձում ենք հայ ոսկերիչների աշխատանքները ներկայացնել այլ երկրներում, կազմակերպել դրանց արտահանման գործընթացը, ստեղծել համագործակցային ամուր կապեր: Այդ առումով բավականին մեծ հաջողությունների ենք հասել. հայ ոսկերիչների աշխատանքը բարձր է գնահատվում հատկապես Ռուսաստանում, ԱՄՆ-ում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում: Մենք ամեն ջանք գործադրում ենք, որ մեր արտաքին կապերի աշխարհագրությունը գնալով ընդլայնվի, ինչը կնպաստի նաև երկրի տնտեսության զարգացմանը: Պետք է ավելացնեմ նաև, որ մեր ոսկերիչների և դիզայներների աշխատանքի որակը, ճաշակն ու դիզայներական լուծումները չեն զիջում աշխարհում շատ հայտնի բրենդների արտադրանքին, մենք տաղանդավոր ազգ ենք և պետք է պայքարենք, որպեսզի մեր արտադրանքը ճանաչելի և ընդունելի լինի ողջ աշխարհում:

«Հայաստան. ոսկեգործության օրեր 2017» խորագրով ցուցահանդեսը

ավանդական բնույթ կկրի «Ոսկու աշխարհ» առեւտրա-արտադրական համալիրում`

նոր հնարավորություններ եւ ուղիներ բացելով հայ ոսկեգործների համար:

-Ամռանը` հուլիս ամսին, ոսկերչական մեծ ցուցահանդես էիք կազմակերպել, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրեր: Ինչո՞ւ որոշեցիք նման նախագիծ իրականացնել:

-Այո՛, հուլիսի 7-9-ը առաջին անգամ «Ոսկու աշխարհ» առևտրա-արտադրական համալիրում տեղի ունեցավ հայ ոսկեգործների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը՝ «Հայաստան. ոսկեգործության օրեր 2017» խորագրով: Միջոցառումն իրականացվել է մեր նախաձեռնությամբ և մեր ֆինանսական միջոցներով: Իսկ նպատակը մեկն էր` կազմակերպել ոսկերչական ցուցահանդես և տարբեր երկրներից հրավիրել ոսկեգործության ոլորտում առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, որոնք պոտենցիալ գնորդներ են, և նախ ցուցադրել նրանց հայ ոսկերիչների, դիզայներների աշխատանքները, հետո համագործակցության հնարավորություն ընձեռել երկու կողմերին` խթանելով արտահանումը Հայաստանի ոսկեգործության ոլորտում: Ոչ բոլոր ոսկերիչները կամ ոսկերչական ընկերությունները հնարավորություն ունեն ՀՀ-ի սահմաններից դուրս ներկայացնել իրենց գեղեցիկ գործերը, ունենալ համագործակցության հնարավորություն, իսկ նմանատիպ ցուցահանդեսները նպաստում են գործընկերային կապերի հաստատմանն ու զարգացմանը:
Պետք է նշեմ, որ ցուցահանդես-վաճառքը բավականին հաջող ընթացավ, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 11 երկրից թվով 70 մասնակից: Ցուցահանդեսին իրենց ինքնատիպ զարդերով հյուրերի աչքը շոյեցին և զարմացրեցին հայկական շուրջ 750 ընկերություններ: Ցուցահանդեսի հյուրերը հնարավորություն ստացան զրուցելու և ծանոթանալու արտադրողների հետ, տեսնելու նրանց արտադրամասերը, որոնք հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով, և լիարժեք պատկերացում կազմել, թե ում կողմից և ինչպես է ստեղծվում ոսկեգործական արտադրանքը: Դա ևս կարևոր առավելություն էր, որը բարձր գնահատվեց նրանց կողմից:

-Ինչպիսի՞ գնահատականների արժանացրին ցուցահանդեսի հյուրերը հայ ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների արտադրանքը:

-Պետք է նշեմ, որ Ռուսաստանի տարբեր շրջաններից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Ուկրաինայից, Արաբական Էմիրություններից, Իտալիայից, Լատվիայից, Էստոնիայից և Վրաստանից ցուցահանդեսին ժամանած հյուրերը տպավորված էին հայկական ոսկերչությամբ, և բոլորն էլ նշում էին, որ հայերի աշխատանքներն իրենց նրբաճաշակ դիզայնով և որակով չեն զիջում աշխարհի առաջատար ընկերությունների գործերին: Արդյունքում` արդեն կնքվել են համագործակցության պայմանագրեր:
Նրանք հիացած էին նաև Հայաստան աշխարհով, քանի որ մենք նրանց համար կազմակերպեցինք հետաքրքիր այցելություններ Հայաստանի պատմական, տեսարժան վայրեր, որպեսզի իրենց տպավորությունը Հայաստանի և հայ ժողովրդի մասին լիարժեք լինի:

Ոսկեգործությունը ՀՀ տնտեսության ամենազարգացած ոլորտներից մեկն է,

որը խթանելու համար պետք է քայլեր ձեռնարկել նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ:


-Արդյո՞ք ցուցահանդեսը շարունակական է լինելու:

-Այո՛, տարին երկու անգամ մենք կազմակերպելու ենք նման ցուցահանդես-վաճառք` ներգրավելով հնարավորինս մեծ թվով ընկերությունների աշխարհի տարբեր երկրներից: Կարծում եմ` մեկը կլինի աշնանը` հոկտեմբերի 12-14-ը, «Ոսկե աշուն» տոնակատարությանն ընդառաջ, իսկ մյուսը` ապրիլի 22-24-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ:

-Պարո՛ն Աբրահամյան, ինչպիսի՞ն են Հայաստանում ոսկու շուկայի զարգացման միտումները:


-Կարծում եմ` ոսկեգործությունը ՀՀ տնտեսության ամենազարգացած ոլորտներից մեկն է, որը խթանելու համար պետք է քայլեր ձեռնարկել նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ: Ցանկացած ոլորտ առանց արտահանման չի կարող զարգացում ապրել: Մեր արտադրանքի մեծ սպառող է ռուսաստանյան շուկան, որն այսօր կորցրել է իր նախկին հզորությունները, ինչն ուղղակի ազդեցություն ունի հայաստանյան ոսկեգործության ոլորտի առաջընթացի տեմպերի վրա, գնողունակությունը նվազել է:
Այդուհանդերձ, մենք պետք է աշխատենք նորանոր շուկաներ գրավել, և հայ ոսկերչի ձեռքի աշխատանքը, նրա տաղանդն ու հայ ոսկեգործության դարերից եկող ավանդույթները ներկայանալի դարձնել աշխարհին:

-Պարո՛ն Աբրահամյան, «Ոսկու աշխարհի» գործունեությունը իրականացնում եք ընտանիքով: Հետաքրքիր է, այդպես աշխատելն ավելի հե՞շտ է, թե՞ դժվար:

-Այո՛, մենք ընտանիքով ենք աշխատում՝ ես, կինս և որդիներս: Եթե ընտանիքը համերաշխ է, մեկը մյուսին հարգում և սիրում է, եթե կարողանում են լսել միմյանց կարծիքներն ու առողջ քննարկման արդյունքում հանգել առավել արդյունավետ որոշման, ապա, իհարկե, ավելի նախընտրելի է և հեշտ ընտանիքի անդամների հետ աշխատել: Մենք բոլորս ջանասիրաբար աշխատում ենք, ավելի շատ աշխատում ենք, քան հանգստանում, այլ կերպ հնարավոր չէ հասնել հաջողության:

Ես լավ որդիներ ունեմ եւ հպարտանում եմ նրանցով:


-Ձեր որդին` Արտյոմը, ստեղծել է «Արտյոմս» ոսկյա զարդերի բրենդը, որն աչքի է ընկնում ինքնատիպությամբ, յուրահատուկ դիզայնով, բարձր որակով, որը կարճ ժամանակում հաջողությունների հասավ նաև ՀՀ-ից դուրս, հետաքրքիր է, բրենդի դեռ գաղափարական շրջանում հավանություն տվե՞լ եք Ձեր որդու նախաձեռնությանը, հաճա՞խ եք աջակցում նրան Ձեր խորհուրդներով:

-Իմ երկու որդիները մանուկ հասակից տեսել են իմ և կնոջս աշխատանքը, և որոշ առումով ակամա ներգրավված են եղել դրանում, նրանք գրեթե ամեն ինչ գիտեն այս ոլորտի առանձնահատկությունների, դժվարությունների մասին, ինձ հետ աշխատել են և իրենց կաշվի վրա զգացել ամեն բան: Այսօր ես նրանց շատ բան չունեմ ասելու, և չեմ էլ ցանկանում միջամտել իրենց անհատական նախաձեռնություններին, ուզում եմ իրենք ինքնուրույն հասնեն բարձունքների, արժևորեն իրենց գործադրած ջանքերը և ամուր պահպանեն այն, ինչ ստեղծել են:
Բայց, քանի որ մենք ընտանիքով ենք աշխատում, ապա ամեն նոր նախաձեռնություն, անպայման, քննարկում ենք միմյանց հետ: Երբ Արտյոմն ասաց, որ ցանկանում է ոսկու տեղական արտադրություն սկսել, ստեղծել բրենդ, որը ոսկերչության աշխարհում կներկայացնի Հայաստանը և աչքի կընկնի իր որակով ու դիզայնով, ես ողջունեցի նրա այդ գաղափարը: Ես տեսա հավատ և վստահություն նրա մեջ իր նախագծի հանդեպ, ինձ մնում էր միայն ուրախանալ, որ որդիս մտածում է ոչ միայն անհատական բիզնես ստեղծելու, այլ նաև իր երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնելու մասին: Որպես հայր` ես կարող էի միայն ուրախանալ և ոգևորել նրան:

Ես իմ ուրախությունն ու երջանկությունը գտնում եմ ընտանիքում եւ աշխատանքում:


-Ի՞նչ գործունեություն է ծավալում Ձեր մյուս որդին` Արթուրը:

-Նա մեզ հետ միասին զբաղվում է «Ոսկու աշխարհ» համալիրի աշխատանքներով, ինչպես նաև ոսկու և թանկարժեք քարերի ներկրմամբ և արտահանմամբ: Նա ևս սիրով ու մեծ պատասխանատվությամբ աշխատում է:
Ես լավ որդիներ ունեմ և հպարտանում եմ նրանցով:

-Երիտասարդ սերունդը բավականին մեծ ներգրավվածություն ունի այսօր ոսկեգործության ոլորտում, գո՞հ եք նրանց աշխատանքից:

-Այո՛, ես հաճախակի մեծ հիացմունք եմ ապրում հայ երիտասարդ դիզայներների, ոսկերիչների աշխատանքից, որը հետ չի մնում իտալական նորաձևությունից: Նախկինում աղջիկները շատ քիչ էին ներգրավված այս ոլորտում, սա հիմնականում տղամարդկային աշխարհ էր, սակայն այսօր մենք ունենք հիանալի աղջիկ դիզայներներ, որոնք շատ տաղանդավոր են և փայլուն աշխատանք են կատարում:

Фото David Manukyan.

-Ի՞նչ ծրագրեր ունեք:


-Ծրագրում ենք ընդլայնել «Ոսկու աշխարհ» առևտրա-արտադրական համալիրի տարածքը, իրականացնել վերանորոգման աշխատանքներ, տեղադրել կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ: Ծրագրում ենք նաև առավել գեղեցիկ դիզայներական լուծում տալ կառույցի ճակատային հատվածին: Բավականին լայնածավալ աշխատանքներ ունենք կատարելու այս տարին:

-Պարո՛ն Աբրահամյան, ես Ձեզ տեսել եմ տարիներ առաջ, Դուք կրում էիք ոսկյա զարդեր, իսկ այսօր գրեթե չեք կրում, ինչո՞ւ:

-Երևի թե տարիները փոխում են մարդուն, նրա ճաշակը, նախապատվությունները: Գուցե այժմ քիչ եմ կրում կամ գրեթե չեմ կրում ոսկյա զարդեր, սակայն, հավատացեք, սերս չի պակասել այս ոլորտի և իմ աշխատանքի հանդեպ: Այժմ կրում եմ մի փոքրիկ ադամանդե մատանի, որը լիովին բավարարում է գեղեցիկը կրելու իմ պահանջմունքը:

-Հետաքրքիր է, ի՞նչ նախապատվություն ունեք ոսկու և թանկարժեք քարերի առումով:


-Նախընտրում եմ սպիտակ ոսկի, իսկ քարերից` ադամանդը:

-Ամենաշատը ի՞նչն է ուրախացնում Ձեզ կյանքում:


-Իմ ուրախությունը, երջանկությունը ես գտնում եմ ընտանիքում և աշխատանքում, ինչպես նաև իմ ընկերական շրջապատում, քանի որ ընկերասեր անձնավորություն եմ:
Այսօր ինձ մեծագույն ուրախություն են պարգևում որդուս` Արթուրի երկու փոքրիկ աղջիկները: Ես անպայման փորձում եմ ժամանակ գտնել թոռնիկներիս համար: Հույս ունեմ, որ ապագայում շատ թոռներ կունենամ, որոնք կյանքս ավելի իմաստալից ու երջանիկ կդարձնեն:

-Ի՞նչ նախասիրություններ ունեք:


-Շատ եմ սիրում հանգստանալ բնության գրկում: Իմ տան դիմաց ունեմ փոքրիկ այգի, որն անձամբ եմ խնամում, այնտեղ աճեցնում եմ աշխարհի տարբեր երկրներից` Իտալիայից, Իսպանիայից, Հունաստանից, Հոլանդիայից, Կիպրոսից, բերված ծաղիկներ, որոնք եզակի են Հայաստանում:
Նաև ամեն տարի ծառատունկ եմ անում Սարալանջի փողոցում, ինքս ջրում եմ ծառերը: Ինչպես նաև շուրջ մի քանի հազար ծառ եմ տնկել Ծաղկաձորում գործող մեր «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրի բակում:
Սիրով պահում եմ որսորդական ցեղատեսակի արագավազ շներ, որոնք բազմացնում եմ և նվիրում ընկերներիս, մտերիմներիս, ովքեր ցանկություն ունեն շուն պահելու:
Սիրում եմ նաև ընկերներիս հետ որսի գնալ:
Ինձ համար կյանքում ամենաթանկը հարազատ ու սիրելի մարդկանց սերն ու ջերմ վերաբերմունքն է:

-Ինչի՞ց եք խուսափում կյանքում:


-Երևի թե մարդկային փոխհարաբերություններում խաղաղության, միմյանց հետ ազնիվ և պարզ հարաբերությունների կորստից: Ինքս փորձում եմ չնեղացնել որևէ մեկի և փոխադարձաբար ակնկալում եմ նույնը: Անգամ որդիներիս միշտ ասում եմ, որ հաշվի չառնեն մեր տարիքային տարբերությունը և չկարծեն, թե ես իրենց չեմ հասկանա կամ կփորձեմ ինչ-որ հարցում խոչընդոտել, խնդրում եմ միշտ ազնիվ լինել ինձ հետ և պատմել իրենց մտադրությունների մասին: Ինձ համար կյանքում ամենաթանկը ինձ հարազատ ու սիրելի մարդկանց սերն ու ջերմ վերաբերմունքն է:

-Վերջին` ավանդական հարցս, ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:


-Այսօր առաջին հերթին երազում եմ խաղաղ երկինք ունեցող Հայաստանի մասին: Երազում եմ նաև, որ մեր երկրում գերակայի օրենքը` հասնելով 100 տոկոսի: Այդ դեպքում մեր տնտեսությունը արագ տեմպերով կզարգանա` արձանագրելով տնտեսական մեծ աճ, կբարձրանա բարեկեցության մակարդակը և կարձանագրվի ներգաղթ:

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի

«Դե Ֆակտո » N 135 (08/2017թ.)


2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի. Բագրատ Սրբազան

2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի....

22:39

«Flyone Armenia»-ն հայտնվել է Մոլդովայի՝ երկրի տարածքում արգելվող ավիաընկերությունների ցանկում

«Flyone Armenia»-ն հայտնվել է Մոլդովայի՝ երկրի տարածքում արգելվող ավիաընկերությունների...

22:03

Աբովյան քաղաքում  մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով

Աբովյան քաղաքում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է...

13:18

Սիրիական ժամանակավոր իշխանության հրամանատարի հետ հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը

Սիրիական ժամանակավոր իշխանության հրամանատարի հետ հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի...

13:10

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է

12:33

Հայաստանի ճակատագիրը պետք է կերտի հայ ժողովուրդը. Մհեր Ավետիսյանի շնորհավորանքը

Հայաստանի ճակատագիրը պետք է կերտի հայ ժողովուրդը. Մհեր Ավետիսյանի...

00:00

Հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս

Հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս

14:14

Պարգևատրում Վարազդատ Լալայանին և Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյանին

Պարգևատրում Վարազդատ Լալայանին և Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ՝ Փաշիկ...

12:12

«Իրական Հայաստանը պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար»․ Փաշինյանը շնորհավորեց Ամանորը

«Իրական Հայաստանը պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա Հայաստանի Հանրապետության...

11:13

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը․ ՈւՂԻՂ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը․ ՈւՂԻՂ

23:37

Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները, թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը․ Արցախի թեմի առաջնորդ

Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները, թող արդարությունը...

21:55

Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ

Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․...

20:32

Մեր ազգի համար 2025 թվականը պետք է դառնա հոգևոր ու ազգային վերանորոգման տարի․ Արամ Ա կաթողիկոս

Մեր ազգի համար 2025 թվականը պետք է դառնա հոգևոր ու ազգային վերանորոգման տարի․ Արամ Ա...

20:27

Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարարի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարարի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է...

19:34

Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է արցախցի ընտանիքներին, պատգամել ամուր պահել ոգին և զորավոր՝ հավատքը

Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է արցախցի ընտանիքներին, պատգամել ամուր պահել ոգին և...

19:05

Չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը

Չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու...

16:38

Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան

Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ...

14:13

Սաստկացող մարտահրավերներին կարող ենք միասնաբար դիմակայել, եթե դասեր քաղենք պատմությունից․ Սեյրան Օհանյան

Սաստկացող մարտահրավերներին կարող ենք միասնաբար դիմակայել, եթե դասեր քաղենք պատմությունից․ Սեյրան...

13:15

Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից...

11:52

Մեր ազգի համար այս ծանրագույն օրերին համախմբվենք համազգային գաղափարների շուրջ. Գուգարաց թեմի առաջնորդ

Մեր ազգի համար այս ծանրագույն օրերին համախմբվենք համազգային գաղափարների շուրջ. Գուգարաց թեմի...

11:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Ագրարայինում կրճատումներ են սպասվում

«Հրապարակ». Ագրարայինում կրճատումներ են սպասվում

09:55

«Փաստ». Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի

«Փաստ». Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի

09:36

«Փաստ». Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել

«Փաստ». Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է...

09:14

«Հրապարակ». Կռվախնձորը մարզպետի աթոռն է

«Հրապարակ». Կռվախնձորը մարզպետի աթոռն է

09:01

«Հրապարակ». Մեղադրանքները գաղտնի են պահում

«Հրապարակ». Մեղադրանքները գաղտնի են պահում

09:55

«Ժողովուրդ». «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար

«Ժողովուրդ». «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի...

09:37

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է...

09:25

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է...

09:17

«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն հավատարմագրել MediaHub.am-ի լրագրողին. ինչ նոր օրենքներ է սահմանել Ալեն Սիմոնյանը

«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն հավատարմագրել MediaHub.am-ի լրագրողին. ինչ նոր օրենքներ է սահմանել Ալեն...

09:02

«Փաստ». Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ

«Փաստ». Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց...

09:45

«Հրապարակ». ԶՈՒ թիկունքի վարչության պետ Արամ պողոսյանը կազատվի աշխատանքից

«Հրապարակ». ԶՈՒ թիկունքի վարչության պետ Արամ պողոսյանը կազատվի...

09:35

«Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը

«Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ...

09:27

«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 մլն ռուբլու գործով կալանավորվածներին դատարան բերել չեն կարողանում

«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 մլն ռուբլու գործով կալանավորվածներին դատարան բերել չեն...

09:15

«Ժողովուրդ». Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը վատ

«Ժողովուրդ». Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը...

09:02

«Ժողովուրդ». «Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի

«Ժողովուրդ». «Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները...

09:56

«Ժողովուրդ». 6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համար

«Ժողովուրդ». 6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի...

09:42

«Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ

«Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել...

09:28

«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել

«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել

09:16

«Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից

«Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից

09:02

«Փաստ». Դասասենյակներ անվանակոչելու ընթացակարգը հստակեցված չէ. ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում

«Փաստ». Դասասենյակներ անվանակոչելու ընթացակարգը հստակեցված չէ. ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է...

09:53

«Ժողովուրդ». Երեք կարևոր կառույց ղեկավար չունի. ինչ է ասել Սրբուհի Գալյանը

«Ժողովուրդ». Երեք կարևոր կառույց ղեկավար չունի. ինչ է ասել Սրբուհի...

09:36

«Հրապարակ». Նոր նախագիծ՝ տեսահսկման հետ կապված

«Հրապարակ». Նոր նախագիծ՝ տեսահսկման հետ կապված

09:28

«Հրապարակ». ՔՊ-ում բուռն խմորումներ են

«Հրապարակ». ՔՊ-ում բուռն խմորումներ են

09:16

«Հրապարակ». Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի հետ խոսել է հոսանքի թանկացումից

«Հրապարակ». Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի հետ խոսել է հոսանքի...

09:02

«Հրապարակ». Քյարամյանի եւ Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի

«Հրապարակ». Քյարամյանի եւ Բադասյանի դեմ հաղորդում...

09:58

«Փաստ». Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար»

«Փաստ». Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝...

09:44

«Ժողովուրդ». Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե»

«Ժողովուրդ». Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և...

09:36

«Փաստ». Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը

«Փաստ». Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա...

09:25

«Փաստ». Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ. նախագիծ

«Փաստ». Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ....

09:16

«Հրապարակ». Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է

«Հրապարակ». Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել...

09:02

«Հրապարակ». Ինչո՞վ է զբաղված ՊԵԿ նախկին նախագահը

«Հրապարակ». Ինչո՞վ է զբաղված ՊԵԿ նախկին նախագահը

09:36

«Ժողովուրդ». Դատավորների իրավունքները ոտնահարվում են. աշխատասենյակներում տեսախցիկներ կան

«Ժողովուրդ». Դատավորների իրավունքները ոտնահարվում են. աշխատասենյակներում տեսախցիկներ...

09:28

«Հրապարակ». «Ի՞նչ եք վեր ընկել ձեր սենյակներում». Փաշինյանը՝ ՔՊ-ականներին

«Հրապարակ». «Ի՞նչ եք վեր ընկել ձեր սենյակներում». Փաշինյանը՝...

09:14

«Ժողովուրդ». Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք կանի

«Ժողովուրդ». Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք...

09:02

«Հրապարակ». Լուլուն, Արփի Դավոյանը կզրկվե՞ն մանդատներից

«Հրապարակ». Լուլուն, Արփի Դավոյանը կզրկվե՞ն...

09:53

«Փաստ». Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար

«Փաստ». Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար

09:36

«Հրապարակ». Անցել են Աղազարյանի ազգուտակին

«Հրապարակ». Անցել են Աղազարյանի ազգուտակին

09:27

«Փաստ». Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի

«Փաստ». Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի

09:02

«Հրապարակ». Ինչի՞ մասին է գրելու Հովիկ Աղազարյանը

«Հրապարակ». Ինչի՞ մասին է գրելու Հովիկ Աղազարյանը

09:58

«Հրապարակ». ՔՊ-ում պահանջում են յուրայիններին էլ պատժել

«Հրապարակ». ՔՊ-ում պահանջում են յուրայիններին էլ...

09:45

«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից

«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների...

09:33

«Իրավունք». Իրականում ինչո՞ւ է ազատման դիմում գրել Աշտարակի ոստիկանապետը

«Իրավունք». Իրականում ինչո՞ւ է ազատման դիմում գրել Աշտարակի...

09:15

«Իրավունք». Ինչու էր Հակոբ Ասլանյանը հրապարակել ԲՏԱ նախարարին «պալիտ անող» զղջման տեքստը. Դա պատահական չի եղել

«Իրավունք». Ինչու էր Հակոբ Ասլանյանը հրապարակել ԲՏԱ նախարարին «պալիտ անող» զղջման տեքստը. Դա...

09:02

«Հրապարակ». Հակոբ Ասլանյանը նոր ասելիք ունի

«Հրապարակ». Հակոբ Ասլանյանը նոր ասելիք ունի

09:58

«Իրավունք». Երեկվա դեպքից հետո Արագածոտնի մարզպետը տեղը չի գտնում. Նա արդեն SMS հաղորդագրության է սպասում

«Իրավունք». Երեկվա դեպքից հետո Արագածոտնի մարզպետը տեղը չի գտնում. Նա արդեն SMS հաղորդագրության է...

09:44

«Ժողովուրդ». Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի եւ անգործության համար. ՔՊ փակ նիստ

«Ժողովուրդ». Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի եւ անգործության համար. ՔՊ փակ...

09:35

«Փաստ». Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ

«Փաստ». Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից....

09:14

«Հրապարակ». Ուժային բլոկը՝ սորոսականների ձեռքում

«Հրապարակ». Ուժային բլոկը՝ սորոսականների ձեռքում

09:02

«Հրապարակ». Մատվիենկոն կգա՞ Հայաստան

«Հրապարակ». Մատվիենկոն կգա՞ Հայաստան

09:52

«Հրապարակ». «Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր»

«Հրապարակ». «Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր»

09:36