Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Լերմոնտովո բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Լոռու մարզային շտապօգնության բրիգադների ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Լոռու Ռազմական ոստիկանության ծառայողները։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու 3 վիրավորները ծառայում են ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Վիրավորներն են 34-ամյա Կարինե Է.-ն, 52-ամյա Նոնա Ա.-ն, 48-ամյա Լուսաբեր Մ.-ն և 39-ամյա Հերմինե Դ.-ն։
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44