Այսօր հիբրիդային պատերազմն անչափ կարևորվում է ոչ միայն միջպետական հարաբերություններում, այլ նաև կոնֆլիկտների ընթացքում. լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը Երևանում մեկնարկած «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումներից առաջ:
«Հիբրիդային պատերազմ տերմինն ի հայտ եկավ 2005 թվականին՝ Միացյալ Նահանգների և Միացյալ թագավորության համակցման փաստաթղթերում»,- հիշատակեց նա՝ հավելելով, որ այս տեսակ պատերազմը ենթադրում է, որ բացի զուտ ռազմական ուժի կիրառման ճանապարհից, հակառակորդի վրա ազդեցություն թողնելու այլ հնարավորություններ ու մեխանիզմներ կան՝ տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, հոգեբանական և այլն։ Նա նկատեց, որ եթե ռազմական գործողություններն առանց հիբրիդային մեխանիզմների «յոլա» չեն կարողանում գնալ, ապա հիբրիդային պատերազմները լինում են առանց ռազմական ուժի կիրառման:
«Այն բավականին բարդ տեխնոլոգիաներ է ենթադրում և ցանկացած երկիր իր անվտանգության համակարգը բարձրացնելու համար պարտավոր է մտածել սեփական անվտանգային համակարգը այնչափ կատարելագործելու, իմունային հատկություններն այնպես բարելավելու մասին, որ կարողանան արդյունավետ հակազդել այդ հիբրիդային ազդեցություններին»,-ասաց Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ միջխորհրդարանական քննարկումներին ներգրավվել են ՀԱՊԿ անդամ պետությունների փորձագետներին։
Նշենք, որ «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումներն անցկացվում են համաձայն ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 2016-2020 թթ. գործողության ծրագրի, ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ և վեհաժողովի քարտուղարության ակտիվ համագործակցությամբ:
Լսումների արդյունքները հիմք կհանդիսանան ՀԱՊԿ շրջանակում հայեցակարգի և իրավաքաղաքական բազայի ձևավորման համար:
Աղբյուրը՝ Tert.am
11:21
11:11
10:52
10:52
10:27
10:08
09:48
09:29
09:09
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03