Վրաստանի իշխանություններն արդեն 4 ամիս է՝ համառորեն հրաժարվում են Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի՝ Վրաստանում ՀՀ դեսպանի նշանակման ագրեմանը տալ՝ ըստ էության հայտարարելով, որ նա իրենց համար անցանկալի անձ է: Վրաստանի իշխանությունները լուրջ կասկածներ ունեն, որ նա ներկայացնելու է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը: Վրացական իշխանությունն, ամենայն հավանականությամբ մեծագույն ուշադրությամբ ուսումնասիրել է ծնունդով ջավախքցի Մինասյանի ելույթներն ու հարցազրույցները եւ դրանցում գտել իր համար անընդունելի բաներ, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ Ջավախքի հետ կապված։
Իսկ պաշտոնական Թբիլիսին հակված չէ դեսպանի պաշտոնում տեսնել մեկին, ով չի թաքցնում իր պրոռուսական հայացքները։ Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա Վրաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում համարում են, որ Հայաստանը՝ Մոսկվայի հետ համաձայնեցված, թիկունքից հարվածում է հարևանին: Ի դեպ, դիվանագիտության մեջ հազվադեպ է պատահում, որ տվյալ երկրից ուղարկված ագրեմանը չընդունվի՝ դրա համար լուրջ պատճառ պետք է լինի։ Բայց նաեւ հազվադեպ է լինում, որ ագրեմանն ուղարկող պետությունը հաշվի չառնի դեսպանին հյուրընկալող երկրի ցանկությունները։ Թե ինչպես կլուծվի այս դիվանագիտական սկանդալը, հայտնի չէ։ Չի բացառվում, որ Հայաստանը հասնի Մինասյանի նշանակմանը, բայց պարզ չէ, թե ինչպես է նա աշխատելու իրեն չընդունող իշխանությունների հետ: Որն էլ լինի հայ-վրացական ներկայիս լարվածության պատճառը՝ պաշտոնական Երևանը պետք է դիվանագիտական խողովակներով արագ շտկի իրավիճակը, որովհետև Վրաստանի հետ բարի-դրացիական հարաբերությունները Հայաստանի համար կենսական են մի քանի առումով: Հայ-վրացական հարաբերությունները թույլ չեն տալիս, որ Հայաստանը վերջնականապես հայտնվի տարածաշրջանային համագործակցության լուսանցքում, Վրաստանը միակ ճանապարհն է, որ մեզ կապում է Ռուսաստանի հետ և, ըստ էության, այն բացառիկ հարթակն է, որն ավելի կենսունակ է դարձնում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը:
09:02
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36