ARM | RUS |

Ես Գագիկ Ծառուկյանից մի հայտարարություն եմ լսել...

02.10.17 | 10:32

Lragir.am-ը գրում է. Մեր զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը անդրադարձել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի խնդիրներին և ասել, որ Սամվել Կարապետյանը մարզաձևին ծանր հարված է հասցրել, և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ: Այս հայտարարությունից հետո Ծառուկյանի ընկերություններում սկսվեցին հարկային ստուգումներ։ Տեսակետ կա, որ այս ամենը խոսում է ներիշխանական դիմակայության մասին։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։

Որոշ մարդկանց երևակայությունը նույնիսկ անհեթեթության մակարդակի է հասնում։ Նախ՝ ինչ կապ ունի կառավարությունը, Սպորտի նախարարությունը, ըմբշամարտի ֆեդերացիան հարկային ստուգումների հետ։ Նախ՝ «Ծառուկյան» դաշինքի խոսնակը հստակ նշել է, որ դրանք պլանավորված հարկային ստուգումներ են եղել։ Ես մի բան եմ հասկանում, որ որոշ քաղաքական վերլուծաբանների, որոշ չկայացած գործիչների հանգիստ չի տալիս նորմալ աշխատանքային մթնոլորտը, որ այսօր կա Հայաստանում։ Մի մասը ցանկանում է պղտոր ջրում ձուկ որսալ, ձուկը չի ստացվում, փորձում է խեցգետին որսալ, դա էլ չի ստացվում, սկսում է ավելի շատ պղտորել ջուրը։ Ես այս հարցի ոչ իմաստն եմ հասկանում, ոչ էլ այն աժիոտաժը, որ կա։ Հարկային ստուգումները պլանային են, որոնք անկախ կուսակցական պատկանելիությունից բոլոր ձեռնարկություններում էլ տեղի են ունենում։ Ավելին՝ եթե «Ծառուկյան» դաշինքի, դաշինքի խոսնակի կամ անձամբ պարոն Ծառուկյանի կողմից որևէ բողոք չի եղել, որևէ այլակարծություն չի եղել, թե ինչու են հարկային ստուգումներ տեղի ունենում, ինչո՞ւ են մնացածը մեյդան դուրս եկել, ես սա չեմ հասկանում։ Եկել ուրիշի հարսանիքին թամադությո՞ւն եք անում։ Հարկային ծառայությունը նաև նրա համար է, որ ստուգումներ իրականացնի, ստուգումների միջոցով պետք է պարզի՝ այս կամ այն գործունեությունն օրինական է, թե ոչ։ Դա նույնն է, որ պատգամավորի գործունեությունն առանց քվեարկության կամ առանց ելույթներ ունենալու լինի։ Ինչ վերաբերում է ըմբշամարտի ֆեդերացիային, ես այդ ֆեդերացիայի հետ ոչ առնչություն ունեմ, ընդամենը ուրախանում եմ մեր ըմբիշների հաջողություններով և կարող եմ ասել, որ վերջին տարիներին մեր ըմբշամարտը՝ մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ, որը փառահեղ մարզիկ ու մարզիչ է եղել, մենք տվել ենք և օլիմպիական չեմպիոն, և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, և մեդալակիրներ։ Իհարկե, դրան աջակցել են նաև Սամվել Կարապետյանը, որը երկար տարիներ եղել է ֆինանսավորողն ու նախագահը, և ՀԱՕԿ նախագահը, և կառավարությունը, երկրի ղեկավարությունը, և մեր մարզիկները։ Ու այս աժիոտաժը ես չեմ հասկանում, կամ ինչ կապ ունի ՀՀԿ-ն ու Էդուարդ Շարմազանովն այդ աժիոտաժի հետ։

Այդուհանդերձ, եթե նման հայտարարություններ են հնչում, կարծիք է ձևավորվում, որ վարչապետը չի կարողանում վերահսկել կառավարության անդամներին։

Ես չեմ հասկանում, թե ինչ վերահսկողության խնդիր կա այստեղ։ Սպորտի նախարարն իր կարծիքն է արտահայտել, ըմբշամարտի ֆեդերացիան իր կարծիքն է արտահայտել, վարչապետ Կարեն Կարապետյանն ի՞նչ կապ ունի այս թեմայի հետ։ Կարեն Կարապետյանին հանգիստ թողեք, նա մեր կուսակցության նախագահի առաջին տեղակալն է ու զբաղված է իր լիազորություններով ու պարտականություններով։ Ըմբշամարտի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է իր գործով։ Ու հիմա փորձել այս խաղի մեջ մտցնել Կարեն Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, հակասություններ տեսնել, այն դեպքում, որ ոչ Ծառուկյանի կողմից, ոչ կառավարության կողմից որևէ հակասական բան չի եղել, որևէ միջանձնային խնդրի մասին չի խոսվել, լրիվ անհիմն է։ Ես Գագիկ Ծառուկյանից մի հայտարարություն եմ լսել. Մարդն ասել է, որ Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, այլ բան չեմ լսել։ Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա այն վերահսկելի է, կառավարությունը քաղաքական մեծամասնության վերահսկողության տակ է, որևէ բան չկա ու չի կարող լինել։ Կառավարությունում ամեն բան լավ է, կոալիցիան միասնական է, և յուրաքանչյուր նախարարություն իր նախատեսած ծրագրով առաջ է շարժվում։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահը քննադատում են կառավարության հաշվետվությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս քննադատությունները։

«Ծառուկյան» դաշինքը կոալիցիայի անդամ չէ։ Այսինքն «Ելք»-ին ադաթ է կառավարությանը քննադատել, «Ծառուկյան» դաշինքին՝ ո՞չ։ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն է, ո՞վ է ասել, որ նրանք իշխանություն են և չպետք է քննադատեն։ «Ծառուկյան» դաշինքը ընդդիմադիր ուժ է, և այդ ուժի կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնն ստանալը հենց խոսում է այն մասին, որ այն ընդդիմադիր ուժ է։ Ես շատ բնական եմ համարում, որ տարբեր ժամանակներում Հայաստանի տարբեր ընդդիմադիր ուժերը պետք է քննադատեն իշխանություններին, և հակառակը։ Հայաստանի իշխանության մեջ են երկու ուժեր՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, որոնք ստորագրել են կոալիցիոն հուշագիր 5 տարվա համար։ Հենց այս ուժերն են քաղաքական պատասխանատուն, իսկ պարոն Ծառուկյանի գլխավորած դաշինքը ընդդիմադիր ամենամեծ ուժն է մեր խորհրդարանում։ Շատ բնական եմ համարում, որ ինչպես «Ելք»-ը կարող է քննադատել իշխանություններին, այնպես էլ «Ծառուկյան» դաշինքը և այլ ուժեր։ ՀՅԴ-ն էլ մինչև իշխանության մաս կազմելը ընդդիմություն է եղել և քննադատել է իշխանություններին։ Ինչպես մեր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում՝ ընդդիմության գործը քննադատելն է։ Պարզապես այդ քննադատությունը պետք է լինի առարկայական, ամբողջական, փաստարկված, որի համար էլ կա խորհրդարան, որը հիմնական դեբատների վայրն է, որտեղ իշխանությունը մի բան է ասում, ընդդիմությունը մի բան է ասում, և դեբատների մեջ ճշմարտությունը երևում է։

Այդուհանդերձ, Ձեզ մոտ տարակուսանք չի՞ առաջացնում փաստը, որ Պետական եկամուտների կոմիտեն մեկ օրում որոշում է լայնածավալ ստուգումներ իրականացնել Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում։

ՊԵԿ-ը մեկ օրում չի որոշել լայնածավալ ստուգումներ իրականացնել։ Դրանք պլանավորված ստուգումներ են եղել։ Ես շատ լավ ճանաչելով և վարչապետին, և ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին, և այնտեղ աշխատող պրոֆեսիոնալ թիմին, կարող եմ ասել, որ պահի ազդեցության տակ ստուգումներ չեն անում։ Նրանք ունեն պլանային իրենց ստուգումները։ Ես լսել եմ Իվետա Տոնոյանի մեկնաբանությունը, մարդը հստակ ասում է, որ սրանք եղել են պլանային, հերթական ստուգումները, որից պետք չի որևէ աժիոտաժ ստեղծել։ Այ, եթե պարոն Ծառուկյանի ղեկավարած որևէ հիմնարկ-ձեռնարկությունից լսեինք ահազանգ, որ ստուգումներն անօրինական են, պահի տակ են, քաղաքական հետապնդման նպատակ ունեն, սա այլ բան է։ Բայց այդ մարդիկ ոչ միայն լռում են, այլև հակառակն են ասում։ Հիմա մենք խոսում ենք մի բանի մասին, որն իրականում գոյություն չունի, օդում քամի ենք անում։ Սրա իմաստը ո՞րն է։ Եթե որևէ ձեռնարկությունից բողոք կլինի, հրապարակային այլ կարծիք կլինի, խնդիր չկա, եկեք քննարկում անենք, բայց եթե կառավարությունն իր գործն է անում, մամուլի հրապարակումներին ի պատասխան համապատասխան ուժի խոսնակն ասում է՝ նման բան չկա, այսինքն՝ երկու կողմն էլ նույն բանն են ասում, ես ի՞նչը մեկնաբանեմ։


Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության...

13:17

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման...

11:45

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա. Զաքարյան

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա....

11:22

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ...

11:03

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և Յուրին

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և...

10:44

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի...

10:02

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային...

12:44

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության...

12:17

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

11:49

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

11:22

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ...

11:04

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են. Աբրահամյան

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն...

10:33

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության...

10:04

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի...

18:16

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ միայն

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ...

18:02

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական...

13:56

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02