Գեղարքունիքի մարզի խոշորացված Վարդենիս համայնքում նոյեմբերի 5-ին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Թեժ է լինելու: Մրցապայքարի են դուրս եկել գործող՝ 14 տարվա քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, երիտասարդ թեկնածու Կարեն Մկրտչյանը եւ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության ղեկավար Արամ Հարությունյանը: Ընտրությունների ինտրիգն այն է, որ Արամ Հարությունյանը դեռ հավակնում է քաղաքապետ դառնալ այն պարագայում, երբ նրա տեղն ուղղիչ աշխատանքային գաղութն է: Ընդ որում՝ վաղուց:
Ինչո՞ւ: Բացատրենք: Պատասխանը շատ պարզ է: Նա տարիներ շարունակ «Փարոս» համակարգով քաղաքացիների օգնություններից «փայ է մտել», յուրացրել է անապահովների փողը, կտրել մարդկանց հասանելիք օրինական թոշակից ու այդ ամենի գնով կարողացել է դառնալ բառի ուղիղ իմաստով՝ միլիարդատեր: Վարդենիսի նման խղճուկ քաղաքում, որտեղ աղքատների թիվը, ինչպես մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում, սարսափելի մեծ է, նա կարողացել է մի քանի տներ ու օբյեկտներ կառուցել, ՌԴ-ում բիզնես հիմնել: Բազում պետական կառույցներ ստուգումներ են կատարել Վարդենիսի սոցապում, աղաղակող բացահայտումներ արել, բայց ամենազոր «մաղարիչով» Արամ Հարությունյանն իր հարցերը լուծել է. այս մասին մամուլը գրել է: Ու հիմա էլ ուզում է Վարդենիսի բյուջեն թալանել:
Նկատենք, որ ապօրինի հարստանալը նրա ընտանիքի անդամների մոտ սովորություն է: Եղբորը՝ Արտակ Հարությունյանին՝ Վարդենիսի տուն-ինտերնատի իր աշխատասենյակից կալանավորեցին: Կարճ ժամանակ նա բանտում անցկացրեց, բայց նորից ամենազոր գործիքներով հետ եկավ, նշանակվեց նույն պաշտոնին, որ շարունակի թալանը: Ու այս իրավիճակում զարմանալին այն է, որ Արամ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Մարդ, որն ամենուր հայտարարում է, թե «մաքուր են աշխատում», սատարում է թալանչի Արամ Հարությունյանին: Հուսանք՝ դեռ կփոշմանի:
18:05
17:47
17:35
17:18
17:04
16:15
15:54
15:42
15:18
15:02
14:46
14:21
14:05
13:17
12:45
12:24
12:08
11:52
11:35
11:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03