Այս պահին տեղեկատվություն չկա` Կատալոնիայում տեղի ունեցած բախումների արդյունքում տուժածների մեջ հայեր կան, թե ոչ․այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Իսպանիայում ՀՀ դեսպանատունը հիմա ճշտում է տվյալները՝ կա՞ն հայ տուժածներ, թե՞ ոչ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հարցով հանրաքվե և, ըստ նախնական արդյունքների, ընտրողների 90%-ը կողմ է քվեարկել Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալուն ու անկախանալուն:
Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության խոսնակ Ջորդի Տուրուլը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կիրակի հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 5.3 մլն կատալոնացուց 2.26 մլն-ը, որի 90%-ն «այո» է ասել անկախությանը: Նրա խոսքով՝ ընտրողների 8%-ը դեմ է քվեարկել, իսկ մնացած քվեաթերթիկները դատարկ են եղել կամ անվավեր ճանաչվել: Տուրուլը մանրամասնել է, որ այժմ ընթանում է 15.000 քվեաթերթիկի հաշվարկ:
Տուրուլը մանրամասնել է, որ իր ներկայացրած տվյալները չեն վերաբերում այն քվեաթերթիկներին, որոնք ապօրինաբար առգրավվել են իսպանական ոստիկանության միջամտության հետևանքով: Պարբերականը մանրամասնում է, որ հանրաքվեի անցկացման օրն իսպանական ոստիկանության ու կատալոնացիների բախումների հետևանքով տուժել է առնվազն 844 քաղաքացի ու 33 ոստիկան:
Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը դատապարտել է իսպանական կողմի գործողություններն ու հայտարարել, որ իր կառավարությունն առաջիկա մի քանի օրվա ընթացքում հանրաքվեի արդյունքները կուղարկի Կատալոնիայի խորհրդարան:
tert.am
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01