Հայաստանն այս պահին Չինաստանի հետ զենք-զինամթերքի մատակարարման պայմանավորվածություն ձեռք չի բերել: Հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով վերջերս Չինաստան կատարած այցին: «Մենք Չինաստանի հետ այս պահին չենք պայմանավորվել զենք-զինամթերք մատակարարելու մասին: Սակայն մենք ունեցել ենք շատ կարևոր հանդիպումներ և քննարկումներ ռազմաքաղաքական երկխոսության և փոխգործակցության ծրագրերի մասին: Հայաստանի զինված ուժերը երկար տարիներ է, ինչ ունեն Չինաստանից ներկրված զենք-զինամթերք, որոնք ցուցադրվել են զորահանդեսների ժամանակ: Մենք բաց ենք ցանկացած երկխոսության համար»,-նշեց նախարարը:
Վիգեն Սարգսյանը նախընտրում է ՀՀ զինված ուժերի սպառազինությունը ցույց տալ զորահանդեսների ժամանակ: Նախարարի խոսքով` զենքի առաջիկա կամ հնարավոր գնման, այս կամ այն երկրից ձեռք բերելու մասին խոսակցություններն անօգուտ են և անիմաստ, որովհետև առաջին հերթին դժվարացնում են նման գործընթացները, իսկ երկրորդ հերթին` դա հեռանկարային ծրագրի բացահայտում է, որը հակառակորդին թույլ է տալիս հակամիջոցներ ձեռնարկել:
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01