ՀՀ-ԵՄ հարաբերություններում կարևորվում են նաև մարդկանց միջև փոխադարձ շփումները. Արտաքին գործերի նախարարությունում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հաանիի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Վիզայի ռեժիմի ազատականացումը շարժունակության և մարդկանց միջև շփումների խորացման կարևորագույն բաղադրիչներից մեկն է, ինչն ամրագրված է Վիլնյուսի և Ռիգայի հռչակագրերում»,- ասաց նա:
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Արևելյան գործընկերության օրակարգն այսօր համալրվում է նոր բովանդակությամբ, որը վերաբերում է, մասնավորապես, տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնմանը:
«Առաջարկներ կան Արևելյան գործընկերության երկրներում ռոումինգի սակագների հարմոնիզացիայի նվազեցման, ինչպես նաև՝ գործընկերային երկրներում տեղական արժույթով փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորման վերաբերյալ: Համոզված եմ, որ մեր փոխգործակցությունը կհամալրվի նաև այլ ծրագրերով»,- ասաց նա:
ՀՀ-ԵՄ համագործակցությունը, ըստ Էդվարդ Նալբանդյանի, կա ամենատարբեր ոլորտներում: Նա բերեց օրինակներ. աջակցություն է ցուցաբերվում գյուղական համայնքներին, Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերի արդիականացման գործընթացին, համագործակցություն կա կրթական և էներգետիկ ոլորտներում և այլն:
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01