Կատալոնիայի իշխանություններն Իսպանիայից անկախանալու հարցով հանրաքվեի ավելի քան 100 տոկոս մասնակից են հաշվել, հայտնում է իսպանական El Mundo թերթը՝ վկայակոչելով ինքնավար շրջանի իշխանությունների տվյալները:
Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել է, որ Իսպանիայից Կատալոնիայի անկախացման օգտին քվեարկել է հանրաքվեին մասնակցածների 90,09 տոկոսը, դեմ է քվեարկել կատալոնացիների 7,87 տոկոսը: Չլրացված է մնացել 2,03 տոկոս քվեաթերթիկ և ևս 0,89 տոկոս քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Թերթն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ներկայացված թվերի գումարը կազմում է 100,88 տոկոս, ինչը գերազանցում է առավելագույն հնարավոր թիվը: Թերթը նշում է, որ նման անհամապատասխանության պատճառ է հավանաբար դարձել սովորական թվաբանական սխալը, որը թույլ է տրվել տոկոսների որոշման ժամանակ։
Հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին և ուղեկցվել է իրավապահ մարմինների հետ հանրաքվեի խաղաղ մասնակիցների բախումներով: Մադրիդը չի ճանաչում հանրաքվեի օրինականությունը: Հաղորդվել է, որ բախումների ընթացքում վիրավորվել է հանրաքվեի 844 մասնակից և 33 ոստիկան:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02