Ժնևում բացվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 32-րդ նստաշրջանը (հունիսի 13-ից հուլիսի 1)՝ հայտնում է TASS-ը: Դրա անդամ 47 երկրների ներկայացուցիչները կքննարկեն արդիական իրավապաշտպան խնդիրներ, այդ թվում՝ իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայում, Բուրունդիում, Էրիթրեայում, Հարավային Սուդանում և մի շարք այլ երկրներում ու տարածքներում, նաև պայքարը ռասիզմի դեմ, կանանց, ներգաղթյալների իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատության ապահովումը:
ՄԱԿ-ի մամլո ծառայության տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը հունիսի 29-ին նոր տեղեկություն կներկայացնի Ուկրաինայում և Բուրունդիում իրավիճակի մասին, «որից հետո կկայանա ինտերակտիվ երկխոսություն»:
Խորհրդի անդամների ուշադրությունը, անշուշտ, կգրավի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության հունիսի 3-ին հրապարակված զեկույցը, որում Կիևին, մասնավորապես, խորհուրդ է տրվում հասնել ձերբակալվածներից ֆիզիկական հարկադրանքի մեթոդներով ցուցմունքներ ստանալու Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից կիրառվող մեթոդի դադարեցման:
Փաստաթղթում նաև խոսվում է «Կիևում մայդանում և հետագա բռնության հետաքննության գործում զգալի առաջընթացի» բացակայության մասին:
Հունիսի 21-ին նախատեսվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի ինտերակտիվ երկխոսություն Սիրիայում մարդու իրավունքների խախտման հետաքննության հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի հետ, որը Խորհրդին կտեղեկացնի այդ երկրում վերջին իրադարձությունների մասին:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02