Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման գործում առանձնակի կարևորելով վարչական շրջանների աշխատակազմերի հետևողական ու ամենօրյա աշխատանքը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք: Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովմանն ու բնակչությանը հուզող հարցերին` Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ:
«Երևանի դինամիկ զարգացումն ապահովելու հարցում մենք ունենք հստակ մոտեցում, առաջիկայում Երևանի ավագանու հաստատմանը կներկայացվեն Երևանի զարգացման հնգամյա, ինչպես նաև մեկամյա ծրագրերը, որոնք լիարժեքորեն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք: Ուստի, թիմային աշխատանքի արդյունքում մենք պետք է անենք հնարավորը՝ երևանցիներին ներկայացված բոլոր ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար: Պետք է քաջ գիտակցել, որ այսօր մայրաքաղաքի զարգացման հարցում մեծացել են մեր բնակիչների պահանջներն ու սպասելիքները, ուստի կրկնապատկվել են նաև վարչական շրջանների աշխատակազմերից մեր պահանջները»,- ընդգծել է քաղաքապետը:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44