Ջավախքում տարեկան տասնյակ խաչքարեր են տեղադրվում, եկեղեցիներ են վերանորոգվում, վերաօծվում և վրացական իշխանությունների հետ այսպիսի խնդիրներ երբևէ չեն առաջացել: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ Ջավախքում հայերի և վրացական հատուկ ջոկատայինների միջև տեղի ունեցած բախումներին:
«Խաչքար դնելու ցանկությունն անմեղ ցանկություն է: Իրենց նախնյաց ոսկորների՝ գերեզմանի վրա Գումբուրդո գյուղի բնակիչների խաչքար տեղադրելը ես բնականոն ցանկություն եմ համարում: Այստեղ փոքր-ինչ անհասկանալի է դառնում վրացական հոգևոր և աշխարհիկ իշխանությունների հուժկու հակազդեցությունը: Ես կցանկանայի, որ իշխանություններն ավելի ըմբռնումով մոտենային այդ կարգի ցանկություններին և գործը չհասցնեին այդպիսի վիճակների»,-հորդորել է Շիրակ Թորոսյանը:
Թե ինչու այս խնդիրն առաջացավ Գումբուրդոյում, ըստ պատգամավորի, կարելի է ենթադրել: Քանի որ եկեղեցին համարվում է քաղկեդոնիկ, այսինքն՝ ըստ մեր պատմագրության, պատմագիտության, 10-րդ դարում հայ քաղկեդոնականների ձեռքով է կառուցվել, վրացիները դա համարում են իրենցը, քաղկեդոնականները ուղղափառությունը դավանողներն են:
«Ենթադրվում է, հավանաբար, որ եթե տեղադրվի հայկական խաչքար, հայերը կարող են վիճարկել եկեղեցու պատկանելիության հարցը: Բայց իրականում այդպիսի բան գոյություն չունի, խոսքն ընդամենն իրենց նախնյաց ոսկորների թաղված վայրում խաչքար կանգնեցնելու մասին է»,-պարզաբանել է Շիրակ Թորոսյանը:
Նրա գնահատմամբ՝ դավանաբանական վեճեր այստեղ չկան: Հայկական կողմից դա չի էլ լինելու: ԱԺ պատգամավորը ենթադրում է, որ վրացական ուղղափառ եկեղեցու կողմից այդպիսի վտանգ են զգում, ընդ որում, թյուր զգացողություն է: Դա բերեց նրան, որ ոստիկանական ուժ կիրառվեց, հատուկ նշանակության ջոկատ բերվեց Թբիլիսիից, որի անհրաժեշտությունն իրականում չկար:
«Այս ամենը գրգռեց ժողովրդին, ժողովուրդն էլ իրեն մի քիչ ոչ ադեկվատ պահեց առաջացած լարված իրավիճակում և եղավ այն, ինչը չի կարող բխել ոչ Վրաստանի շահերից, որ Հայաստանի շահերից, ոչ ջավախահայության շահերից, այլ ընդամենը կարող էր նպաստել ոմանց՝ որոշ գործիչների շահերին, նաև մեր թշնամիներին, ովքեր համացանցը լցրել են «հայերի ծայրահեղական գործողությունների նկարագրություններով», այսպես ասած»,-մեկնաբանել է Շիրակ Թորոսյանը:
18:05
17:47
17:35
17:18
17:04
16:15
15:54
15:42
15:18
15:02
14:46
14:21
14:05
13:17
12:45
12:24
12:08
11:52
11:35
11:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03