Ուկրաինայի գլխավոր դատախազությունում հայտարարել են հանգամանքների մասին, որոնք խանգարում են արտահանձնել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստան: Այդ մասին Խարկովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Յուրի Լուցենկոն, հայտնում է 112.ua-ն:
Լուցենկոն հայտնել է, որ Ուկրաինա Սաակաշվիլիի վերադառնալուց հետո դատախազության մարմինները սկսել են արտահանձնման հարցով ստուգում իրականացնել: Նրա խոսքով՝ ստուգումը պետք է պարզի, թե արդյոք Սաակաշվիլին կասկածվում կամ մեղադրվում է Վրաստանում առանձնակի ծանր հանցագործությունների համար և կան արդյոք հանգամանքներ, որոնք խանգարում են նրա արտահանձնմանը:
«Կան հանգամանքներ, որոնք խոչընդոտում են պարոն Սաակաշվիլիի արտահանձնմանը: Ես կարծում եմ, որ նման հանգամանքներ գոյություն ունեն, քանի որ պարոն Սաակաշվիլին ուկրաինական սահմանն անօրինական կերպով հատելուց հետո փաստաթղթեր է ներկայացրել ՆԳՆ միգրացիոն ծառայություն, որոնք, համաձայն մեր միջազգային պարտավորությունների, խոչընդոտում են նրա արտահանձնմանը: Այժմ դա մանրամասն կուսումնասիրվի, կկցվի Արդարադատության նախարարության պատասխանին»,- ասել է Լուցենկոն:
Նա կանխատեսել է, որ այդ գործընթացը ևս մի քանի շաբաթ կտևի:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02