ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության կառավարության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին երկրի էկոնոմիկայի, սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարները, արտաքին գործերի, գյուղատնտեսության և ներքին գործերի նախարարների տեղակալները, ինչպես նաև ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով, և այցի շրջանակում ցանկություն է հայտնել ծանոթանալու ՀՀ ԱԻ նախարարության գործունեությանն ու փորձին:
Հանդիպման ընթացքում նախարար Տոնոյանը բարձրաստիճան հյուրերին հանգամանալից ներկայացրեց ԱԻ նախարարության կառուցվածքը, հիմնական գործառույթները, առանձնացված ստորաբաժանումների կազմակերպաիրավական ձևերը, ԱԻ կառավարման համակարգը և սկզբունքները, ինչպես նաև համագործակցությունն այլ պետական մարմինների ու մասնավոր հատվածի միջև:
Լիտվացի հյուրերը նշեցին, որ հետաքրքրված են Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման արդյունավետ փորձով, որն օգտակար կարող է լինել իրենց երկրում ԱԻ կառավարման ու արձագանքման կենտրոնացված համակարգ ստեղծելու համար:
Իր խոսքում ԱԻ նախարարը նշեց, որ պատրաստակամ է աջակցել և սերտացնել համագործակցությունն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում:
Հանդիպման ավարտին Լիտվայի պատվիրակության անդամները եղան նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, որտեղ նրանց ներկայացվեցին կենտրոնի առաքելությունը, ստորաբաժանումները, տեխնիկական ու ծրագրային հագեցվածությունը, գործառույթները և ներգրավվածությունը տարբեր արտակարգ իրավիճակների կառավարման գործում:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02