Սեռավարակներն առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդությունների խումբ են:
Սեռական ճանապարհով փոխանցվում են մանրէային, վիրուսային և մակաբուծային ծագման շուրջ 30 հիվանդություն: Մեր տարածաշրջանում սեռավարակներից առավել տարածված են գոնորեան, քլամիդիոզը, սիֆիլիսը, միկոպլազմոզը, մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած վարակը (այսուհետ՝ ՄԻԱՎ վարակ), հասարակ հերպեսը, սրածայր կոնդիլոման, Բ և Ց հեպատիտները, ցիտոմեգալովիրուսային վարակը, հպավարանցիկ մոլյուսկը, տրիխոմոնիազը, կանդիդոզը, ցայլքի ոջլոտությունը, քոսը և այլն:
Սեռավարակների համար վարակի աղբյուրը վարակված մարդն է՝ հիվանդության բոլոր փուլերում (ներառյալ թաքնված և անախտանշան):
Սեռավարակները հիմնականում փոխանցվում են սեռական ճանապարհով՝ անպաշտպան սեռական հարաբերությունների ընթացքում: Բացի այդ, սեռավարակները կարող են փոխանցվել.
1) արտաընդերային (պարենտերալ) ճանապարհով՝ վնասված մաշկի և լորձաթաղանթների միջոցով կենսաբանական հեղուկների ներթափանցման, թմրամիջոցների ներերակային գործածման, բժշկական միջամտությունների, դոնորական արյան և դրա բաղադրամասերի փոխներարկման, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման, դոնորական սերմնահեղուկի օգտագործման ժամանակ,
2) մորից երեխային` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ,
3) կոնտակտ-կենցաղային ճանապարհով՝ ախտահարված կենցաղային առարկաները (ափսե, բաժակ, սրբիչ, սպիտակեղեն) կամ այլ պարագաներ համատեղ օգտագործելու դեպքում:
Սեռավարակների փոխանցման գործոններն են մարդու կենսաբանական հեղուկները` արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկը, մայրական կաթը:
Սեռավարակներն էապես վատթարացնում են կյանքի որակը և բացասաբար են ազդում սեռական, վերարտադրողական, ինչպես նաև մանկան առողջության վրա, կարող են առաջացնել անուղղակի ազդեցություն` նպաստելով ՄԻԱՎ-ի սեռական ճանապարհով փոխանցմանը, ներազդում են ազգային տնտեսության և ընտանիքների տնտեսական բարեկեցության վրա:
Սիֆիլիսով հիվանդ հղի կանանցից կարող է ծնվել բնածին սիֆիլիսով երեխա, հնարավոր է նաև մեռելածնություն: Գոնորեան, քլամիդիային վարակը կարող են փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, անպտղության, հղիության անբարենպաստ ելքի պատճառ դառնալ: Սեռական ճանապարհով փոխանցվող մարդու պապիլոմավիրուսը (HPV) կարող է նպաստել արգանդի վզիկի, իսկ հեպատիտ Բ-ի վիրուսը՝ լյարդի քաղցկեղի առաջացմանը:
Աղբյուրը՝ NCDC, Armenia ֆեյսբուքյան էջ
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02