այ մեծ երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը հայ երգարվեստում մի գագաթ էր, որն այդպես էլ անգերազանցելի ու անհաղթահարելի մնաց: Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, որը Օֆելյա Համբարձումյանի մտերիմ էր ու անգամ երգչուհու մասին ֆիլմ է նկարել:
«Օֆելյա Համբարձումյանը տիտան էր, այդ ֆիլմում ամփոփված է նրա ողջ կյանքը` ծնված օրվանից: Եվ ֆիլմը նկարելիս մեր ցանկությունն է եղել, որ մարդիկ տեսնեն, թե ինչ ենք ունեցել, որովհետև նա մի գագաթ էր հայ ժողովրդական երգում, որն այդպես էլ անգերազանցելի մնաց ու անհաղթահարելի: Նա ստեղծեց մի ոճ, որը կոչվում է օֆելյահամբարձումյանական: Նրա կատարումները ոչ մեկի հետ չես կարող շփոթել»,- ասաց Գագիկ Սուրենյանը` կարևորելով այն, որ երգչուհին հայ գուսանական երգը մաքրեց ավելորդ «կլկլոցներից ու ծվծվոցներից»:
Ըստ Գագիկ Սուրենյանի` ականավոր երգչուհին, որի հետ գրեթե ամեն օր շփվել է, որևէ հիվանդությամբ չէր տառապում և մահացավ 91 տարեկանում` ծերությունից:
Հիշեցնենք, որ Օֆելյա Համբարձումյանի մասին Գագիկ Սուրենյանի նկարահանած ֆիլմի պրեմիերան վերջերս էր կայացել, իսկ հիմա հեղինակները ցանկանում են այն տանել շրջագայությունների` սփյուռք:
Գագիկ Սուրենյանը երգչուհու հետ շփվել է մի քանի օր առաջ. երգչուհին զանգել էր, երկար խոսել էին, նույնիսկ երկուսով Շերամ են երգել:
«Մենք իր հետ համարյա ամեն օր խոսում էինք, բայց այդ օրը նա գրեթե 30 րոպե կանքի մասին խրատ էր տալիս»,- պատմեց Գագիկ Սուրենյանը:
Չնայած մշտական շփումներին` Գագիկ Սուրենյանն ասում է, որ երգչուհի հետ շփվելիս`մշտապես մարմնով սարսուռ է անցել ու գիտակցել է, որ շփվում է մարդ-դարաշրջանի հետ:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02