Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ցանկացած նորմալ, ժողովրդավարական երկրում տարբեր քաղաքական գործիչներ ու կուսակցություններ տարբեր գործընթացների վերաբերյալ կարող են ունենալ տարբեր ընկալումներ։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ինչ վերաբերում է քաղաքական ջախջախումներին. սա ևս ընկալումների հարց է՝ մի կուսակցության համար համապետական ընտրություններում 50 տոկոս հավաքելը կամ Երևանի ընտրություններում 70 տոկոս հավաքելը կարող է համարվել համեստ հաջողություն, իսկ մեկ այլ կուսակցության համար 5 կամ 7 տոկոս հավաքելը կարող է լինել ջախջախիչ հաղթանակ»,-ասաց նա՝անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իրենց 7 հոգանոց խմբակցությունը ջախջախեց խորհրդարանական մեծամասնությանը:
ԱԺ փոխնախագահը նկատեց, որ հանրապետությունում նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են և շեշտեց, որ ԵԼՔ-ը դրանցում ակտիվ մասնակցություն չունի: Շարմազանովն ընդգծեց՝ եթե ԵԼՔ-ում այդքան վստահ են իրենց ուժերին, կարող են մասնակցել:
«Բայց որքան ես եմ տեղյակ, դեռևս ձեր նշած դաշինքի ներկայացուցիչները որևէ համայնքում համայնքապետի թեկնածու չեն առաջադրել: Եթե մի քաղաքական ուժ ցանկանում է ջախջախիչ հաջողության հասնել, չի կարող դրան հասնել՝ չմասնակցելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02