ԵՄ-ն պնդում է Մերձավոր Արևելքում միջուկային զենքից զերծ գոտու ստեղծման անհրաժեշտությունը։ Այս մասին Վիեննայում Միջուկային փորձարկումների արգելման մասին պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի 20-րդ նիստի ընթացքում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Հուսալի պայմանագիրը կարող է բարձրացնել վստահությունը միջազգային հանրությունում, իսկ նման վստահությունը կնպաստի միջուկային զենքի չտարածմանն ու զինաթափմանը։ Մասնավորապես, դա վերաբերում է այնպիսի տարածաշրջաններին, ինչպիսին Մերձավոր Արևելքն է։ Պետք է ազատել այդ տարածաշրջանը զանգվածային ոչնչացման ամեն տեսակ զենքից ու դրանց մատակարարման միջոցներից։ Որպես առաջին քայլ պետք է ստեղծել միջուկային զենքից զերծ գոտի Մերձավոր Արևելքում՝ կազմակերպությունում տարածաշրջանի պետություններին ներգրավելու միջոցով»,- ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ պայմանագիրը, որի 20 տարին կլրանա այս տարի, արդեն ստորագրվել է 183 երկրների կողմից։
44 երկրներից, որոնք անհրաժեշտ են պայմանագրի՝ ուժի մեջ մտնելու համար, փաստաթղթի տակ չեն բավականացնում Հնդկաստանի, Պակիստանի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների ստորագրությունները։ Պայմանագիրը վավերացվել է 164 պետությունների կողմից։
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02