այ հասարակության մեջ մեծացող հակառուսական տրամադրություններն օբյեկտիվ պատճառներ չունեն: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ռազմավարական կոնյունկտուրա» կենտրոնի անդամ, «Սահմանային համագործակցության ասոցիացիայի» ռազմավարական ծրագրման ծառայության տնօրեն Ալեքսանդր Սոբյանինը:
Քառօրյա պատերազմից հետո սրացող հակառուսական տրամադրությունները, որոնց նպաստեցին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտնի հայտարարությունները, թե Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, 200 միլիոն դոլարի մատակարարվելիք սպառազինության պայմանագրի չկատարումը և այլն, Ալեքսանդր Սոբյանինի համոզմամբ, բացասական ազդեցություն ունեցող պատճառներ չեն:
«Հայաստանում հակառուսական տրամադրությունների հետևում կանգնած են ուժեր, որոնք իրենց բնույթով հակառուսական են: Կան այլ կարծիքներ, աջակցող դիրքորոշումներ և չի կարելի ասել, որ հակառուսական ուժերը, որոնք տարածում են այս ամենը, իրականության հետ կապ ունեն»,- շեշտեց Ալեքսանդր Սոբյանինը:
Քաղաքագետի խոսքով՝ վերջին տարիներին Ռուսաստանն Ադրբեջանին սպառազինություն ավելի շատ է մատակարարել, քան՝ Հայաստանին, բայց ՀՀ-ում կան մեծ ծավալներ:
«Ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին խիստ կոնյուկտուրային է, քաղաքական նպատակներով: Ինչ վերաբերում է զենքին, որը Հայաստան չի մատակարարվել, դրա պատճառները կարող են տարբեր լինել: Այս հարցը չունի նեղ հայկական առանձնահատկություն: Ռուսաստանը զենք է մատակարարում ՀԱՊԿ անդամ մյուս պետություններին էլ: Այնպես որ կարծում եմ, որ սա օբյեկտիվ պատճառ չէ՝ հակառուսական տրամադրության սրացման համար»,-ընդգծեց Սոբյանինը:
Հարցին՝ այնուամենայնիվ, առկա հակառուսական տրամադրությունները չե՞ն անհանգստացնում ՌԴ իշխանություններին, Ալեքսանդր Սոբյանինը բացասական պատասխան տվեց: Քաղաքագետը շեշտեց՝ ի տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղը մեծ հարգանքով, երախտապարտությամբ է մոտենում Ռուսաստանի գործադրած ջանքերին՝ քառօրյա պատերազմը կանգնեցնելու, կողմերի միջև հրադադար կնքելու միջնորդությունն իրականացնելու համար:
«Հակամարտության գլխավոր դերակատարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է: Իսկ Ստեփանակերտը Ռուսաստանի ջանքերին դրական է մոտենում՝ ի տարբերություն Երևանի»,- հավելեց նա:
Ըստ նրա՝ Ադրբեջանում ու Հայաստանում էլ քառօրյա պատերազմից հետո նույնանման հակառուսական տրամադրություններ կան:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02