Չնայած այն բանին, որ կառավարությունը հանձնարարեց տնտեսել պետական միջոցները և գործուղումների մեկնել բացառապես էկոնոմ կարգով, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը շարունակում է անտեսել այս հրահանգը: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթից հայտնի դարձավ, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամից մեկ հոգի օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 13-ը բիզնես կարգի ավիատոմսով մեկնել է, տոմսի արժեքն էլ կազմել է 295 հազար 110 դրամ: Սակայն նկատենք, որ փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ որ ուղղությամբ և ում համար է եղել բիզնես կարգի այդ ավիատոմսը: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Սակայն վերջինս լսելով հարցը՝ զարմացավ.«Չգիտեմ դա ինչ բան է, սխալմունք կլինի, մեզ մոտ արգելված է, որ որևէ մեկը բիզնես կարգով գործուղման մեկնի: Անգամ ռեկտորը չի գնում, ուր մնաց որևէ մեկը: Դա դեռ կպարզեմ, թե ինչ է: Բայց դա երևի գիտական գործուղում է, ով իր գրանտի հաշվին է գնացել»: Բայց նկատենք, որ նման դեպքերում սովորաբար ավիատոմսի կարգի հարևան սյունակում նշված է լինում այն մասին` հրավիրող կողմի հաշվի՞ն է գնվել բիզնես կարգի ավիատոմսը, թե՞ մեկնողի: Սակայն պետական համալսարան հիմնադրամի դեպքում նման բան նշված չէ: Ուրեմն համալսարանից են «թանկարժեք» թռիչք արել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
19:05
15:04
14:52
14:35
14:15
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
10:48
14:52 21.08.26
15:04 20.08.26
17:55 20.08.26
12:22 21.08.26
18:13 20.08.26
15:35 20.08.26
11:16 21.08.26
11:05 20.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02