«Իրանը և Թուրքիան փաստացիորեն գրանցել են որոշակի մերձեցում։ Իրանցիների տեսանկյունից այդ մերձեցման մեջ չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ Իրանը փորձ է կատարում՝ ունենալ ռազմական ոլորտում համագործակցություն։ Դա զգալիորեն Իրանի դիրքերն ամրապնդում է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Իրանագետը նշել է, որ ինչ-որ առումով այդ մերձեցումը ռիսկեր պարունակում է մեզ համար. «Չի կարելի հերքել, որ ռիսկայնություն կա այդ գործընթացում, բայց քանի դեռ խոսքը չի վերաբերում լայնամասշտաբ համագործակցությանը, որը կընդգրկի երկու երկրների միջև եղած հարաբերությունների ավելի լայն սպեկտր, կարծում եմ, որ դեռևս նման եզրակացություն անելը վաղ է։ Կրկնեմ՝ Իրանը և Թուրքիան այս պահին գործակցում են հատկապես քրդական հիմնախնդիրը կառավարելու համատեքստում, և որոշ դեպքերում՝ Սիրիայի հետ կապված հարցերում։ Այլ խնդիրներ դեռևս երկու պետությունների ընդհանուր օրակարգում չկան կամ չեն քննարկվում, այսինքն՝ առկա բոլոր հակասությունները մնացել են»։
Միևնույն ժամանակ, ըստ իրանագետի՝ միանշանակ չէ թուրք-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարը. «Թուրքիայի նախագահն անկանխատեսելի քաղաքականություն է վարում, և հեռանկարային լավատեսության հիմքեր առայժմ չկան, որովհետև ցանկացած պահի Թուրքիայի դիրքորոշումները կարող են փոխվել»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվահամարում:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02