v
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 220 բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվն անցել է 100-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այս փաստը պայմանավորում է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմի արձանագրած հաջողություններով, «Ուրացման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի հանրային ցուցադրությամբ և ամռան ընթացքում կոնգրեսականների հետ իրականացված շփումներով:
Այս աշխատանքում հատկանշական քայլեր են իրականացրել նաև ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփայերն ու Դեյվիդ Թրաթը:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը դրական է գնահատել հատկապես այն իրողությունը, որ Ներկայացուցիչների պալատի հանրապետական և դեմոկրատ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները բանաձևին աջակցողների շարքում են:
Բանաձևին աջակցողների թիվն ընդլայնելու նպատակով Հայ Դատի Ամերիկայի արևելյան ու արևմտյան ափերի հանձնախմբերի ներկայացուցիչներն ավելի քան 200 հանդիպումներ են ունեցել կոնգրեսականների ու նրանց ներկայացուցիչների հետ:
Ներկայացուցիչների պալատ ներկայացված թիվ 220 բանաձևի համահեղինակներն են Դեյվիդ Թրաթը և Ադամ Շիֆը, իսկ դրան զուգահեռ Սենատին է ներկայացվել նաև թիվ 136 բանաձևը Ռոբերտ Մենենդեսի կողմից, որին աջակցել են Էդ Կրուզը, Թամ Ուտալը և Էդ Մարքին:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02