UWC Դիլիջան քոլեջը հունիս և հուլիս ամիսներին հյուրընկալելու է «JUST DILIJAN IT!» ամառային կրթական ծրագրերի մասնակիցներին, որոնց առաջին խումբը Դիլիջան ժամանեց հունիսի 11-ին:
««JUST DILIJAN IT!»-ը 10-13 և 14-17 տարեկան երեխաների և դեռահասների համար նախատեսված ինովացիոն կրթական ծրագիր է, որի հիմքում մասնակիցների և ուսուցիչների ազատ շփման, երեխաներին ստեղծագործական գործընթացում ներգրավելու հեղինակային մեթոդն է»,-ասում է ծրագրերի ղեկավար Օլեգ Դրյոմովը:
«Մեր փորձարարական միջդիսցիպլինար ծրագրերի շրջանակում ցանկանում ենք վերականգնել արդեն կորսված «բակի» մշակույթը, որպեսզի երեխաներն անկաշկանդ շփվեն իրենց հետաքրքրությունների շրջանակում՝ անկախ նրանից, թե սոցիալական ինչ խմբի են պատկանում»,-ասում է ծրագրի ղեկավար Անդրեյ Խոջիկյանը:
Առաջին՝ «Շերլոկ Հոլմսը և մոլորակի պահապանները» ծրագիրը, որը վարելու է բնապահպան, քիմիկոս, կենսաբան Ալինա Կոլյովսկան, երեխաներին կսովորեցնի ուսումնասիրել էկոհամակարգի հիմնական տարրերը: Նրանք մուլտֆիլմեր կպատրաստեն բնապահպանության մասին, կուսումնասիրեն տարածաշրջանի ֆլորան ու ֆաունան:
Պատմաբան և մշակութաբան, ArtWeekend մանկական կրթական ծրագրի համահիմնադիր Գալինա Յուզեֆովիչը, կերպարվեստի և դիզայնի մասնագետ Նատալյա Շևչենկոն և Երևանի Փոքր թատրոնի հիմնադիր ու ռեժիսոր Վահան Բադալյանը մշակել են «Հին հունական թատրոն» ծրագիրը, որի շրջանակում երեխաները բեմականացումներ կպատրաստեն՝ անտիկ թատրոնի բոլոր կանոններին համապատասխան և ներկայացումով հանդես կգան Դիլիջանի բնակիչների համար:
«Քաղաքն ու նրա բնակիչները» ծրագրի հեղինակների՝ մշակութային ծրագրերի լաբորատորիայի ղեկավար Պյոտոր Մազաևի և գրող Լինոր Գորալիկի ղեկավարությամբ երեխաները կուսումնասիրեն Դիլիջանը և կմշակեն քաղաքի զարգացման նախագծեր, որոնք դասընթացի վերջում կներկայացնեն բնակիչներին:
«Դիլիջանի զարգացման հիմնադրամը վերջերս սկսել է Աղստև գետի առափնյա տարածքի արդիականացման աշխատանքները, որոնց ավարտից հետո այս վայրը քաղաքում «ձգողականության» կենտրոն է դառնալու: Գետափնյա տարածքը հարմար վայր է լինելու զբոսանքի համար, այնտեղ հնարավոր կլինի նույնիսկ ֆուտբոլ խաղալ և զբաղվել սթրիթ-արթով: Հուսով ենք, որ ավարտին երեխաները հետաքրքիր գաղափարներ կառաջարկեն, որոնք կներառվեն քաղաքի զագացման ծրագրում»,-ավելացնում է Անդրեյ Խոջիկյանը:
«Սպորտային ակադեմիա» ծրագրի շրջանակում երեխաները կզբաղվեն ֆուտբոլով ու լողով, սպորտային պարերով, կուսումնասիրեն կրկեսային արվեստ ու շախմատ: Շախմատ կդասավանդի Սոֆյա Ռեպինան, ով Մոսկվայի օլիմպիական ռեզերվի մարզադպրոցի բարձր դասի մարզիչ է և ավելի քան 10 օլիմպիական չեմպիոն է կրթել:
ԹՈՒՄՈ կենտրոնի հետ համատեղ կիրականացվի գրաֆիկական դիզայնի ու անիմացիայի «Idesigntheworld» ծրագիրը: Վարպետության դասերը կվարի մուլտիպլիկատոր Ալեքսեյ Կոտյոնոչկինը, ով հայտնի է իր «Դե, սպասիր» մուլտֆիլմով:
14-17 տարեկան դեռահասների համար նախատեսված՝ UWC Summer Academy ծրագրի շրջանակում կկազմակերպվեն առաջնորդության և սոցիալական ձեռներեցության ոլորտին վերաբերող նախագծային մենեջմենթի դասընթացներ, որոնք կազմակերպվում են Big Brothers Big Sisters կրթական նախագծի հետ համատեղ:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հետ համատեղ՝ 10 կրթաթոշակ կտրամադրվի Հայաստանի մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շնորհալի երեխաների համար, որպեսզի նրանք նույնպես հնարավորություն ունենան մասնակցել UWC Summer Academy-ին:
Դիլիջանում ամառային կրթական ծրագրեր առաջին անգամ սկսել են իրականացվել 2013 թվականին: Այս տարի ծրագիրը նոր անվանում և նոր բովանադակություն է ստացել: Դիլիջան կգան երեխաներ Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ղազախստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և, իհարկե, Հայաստանի տարբեր մարզերից:
«JUST DILIJAN IT!» ամառային ծրագրերը կազմակերպվում են Scholae Mundi Armenia բարեգործական հիմնադրամի կողմից, որի հիմնադիրները նաև UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիրներն են:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47