Հարավային Կորեա է ժամանել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Թուսոն» բազմանպատակային ատոմային սուզանավը: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտնել է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությանը:
Գործակալության տվյալներով՝ «Լոս Անջելես» տիպի այս ատոմային սուզանավը հոկտեմբերի 7-ին մտել է Հարավային Կորայի հարավ-արեւելքում գտնվող Չինհեգու քաղաքի նավահանգիստ: Նախօրյակին The Chosun Ilbo կորեական հրատարակությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Կորեական թերակղզու ափեր են ուղարկում «Միչիգան» ատոմային սուզանավը, որը, ինչպես նշվում է, կմասնակցի Հարավային Կորայի եւ ԱՄՆ-ի՝ հաջորդ շաբաթ պլանավորված համատեղ վարժանքներին:
Սուզանավը կարող է կրել մինչեւ 154 Tomahawk թեւավոր հրթիռներ, այդ թվում՝ միջուկային մարտագլխիկներով: Մոտ ժամանակներս Կորեական թերակղզու շրջանում վերստին կծավալվի ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի հարվածային խմբավորումը՝ Ronald Reagan ատոմային ավիակրի գլխավորությամբ: Դրա կազմում ներառված են հածանավ եւ էսկադրային ականակիրներ՝ թեւավոր հրթիռներով: Michigan-ի ներուժի զուգորդմամբ այս ամենը Tomahawk հրթիռների այնպիսի քանակությամբ համազարկի հնարավորություն է տալիս, որը թույլ կտա հզոր հարված հասցնել ԿԺԴՀ-ին:
Nikkei ճապոնական թերթի տվյալներով՝ այն կարող է լրացվել օդուժի, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչների գործողություններով, որոնք հատուկ ռումբեր են օգտագործում խորը գետնի տակ տեղակայված օբյեկտների ոչնչացման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02