Մահապատժից հրաժարված երկրների թիվը հասել է 170-ի, եւ պատժի առավելագույն չափի կիրառման հաստատված դեպքերի 87 տոկոսը բաժին է ընկնում չորս երկրների՝ Իրաքին, Իրանին, Պակիստանին եւ Սաուդյան Արաբիային: Այս տվյալները հրապարակել է ՄԱԿ-ը Մահապատժի դեմ համաշխարհային օրվա կապակցությամբ, որը նշվում է հոկտեմբերի 10-ին:
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթ ունենալով թեմատիկ նիստում, համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ «21-րդ դարում մահապատիժը տեղ չունի»: «Շուրջ 170 պետություններ կա՛մ չեղարկել են այն, կա՛մ դադարեցրել դրա կիրառումը: Անցած ամսին աֆրիկյան երկու երկրներ՝ Գանբիան եւ Մադագասկարը, կարեւոր քայլեր են կատարել մահապատժի վերջնական չեղարկման ուղղությամբ»,-ասել է ՄԱԿ-ի վարչական ղեկավարը:
Նրա խոսքով՝ 2016 թվականին ի կատար ածված մահավճիռների թվաքանակը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 37 տոկոսով: «Այսօրվա դրությամբ միայն չորս երկրներ պատասխանատվություն են կրում գրացված բոլոր մահապատիժների 87 տոկոսի համար»,-հայտնել է Գուտերիշը: Ինչպես ավելի ուշ նշել են գլխավոր քարտուղարի դիվանատանը, խոսքը վերաբերում է Իրանին, Սաուդյան Արաբիային, Իրաքին եւ Պակիստանին: ՄԱԿ-ում նաեւ նշում են, որ մեծ թվով մահապատիժներ են իրականացվում Չինաստանում, սակայն «ստույգ տվյալներ չունեն» դրա վերաբերյալ:
Ներկայում ԱՄՆ-ը մնում է խոշորագույն երկիրը, ինչպես նաեւ միակ արեւմտյան պետությունը, որտեղ կյանքից զրկում են հանցագործներին: Մահապատիժը որպես առավելագույն պատժաչափ գործում է ԱՄՆ-ի 50 նահանգներից 31-ում: 1976 թվականից ի վեր երկրում կյանքից զրկվել են 1,4 հազարից ավելի դատապարտյալներ: Հետազոտողների տվյալներով՝ ընդամենը 17-րդ դարի սկզբից ի վեր ժամանակակից ԱՄՆ-ի տարածքում մահապատժի է ենթարկվել ավելի քան 15 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02