ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանն իրեն խաղի կանոններից դուրս է դրել և այս ամենն անվերջ շարունակվել չի կարող:
«Մի երեք-չորս տարի առաջ մեզ ասում էին, թե` ա՛յ, Եվրոպայի խորհուրդն այս ընդունեց, այն ընդունեց։ Ակնհայտ էր, որ այդ կաշառելու գործընթացը կհասնի իր այն տրամաբանական ավարտին, որին այսօր հասնում է»,-ասաց նա:
Անդրադառնալով բանակցային գործընթացին` նախարարի տեղակալն ասաց, որ նույնը վերաբերում է նաև Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ կապված բանակցային գործընթացի հետ։
«Վերջիվերջո, Ադրբեջանը գործ ունի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների հետ, որոնք միջնորդ են հանդիսանում։ Հիմա հարց` անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվ մեկ առաքելությունն այն է, որ պատերազմ չլինի աշխարհ որևէ ծայրում։ Բայց եթե իրենք միջնորդ են, և միջնորդ լինելով հանդերձ լինում են ռազմական գործողություններ, դա ապտակ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամներին: Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է և ձերբազատվել է այդ ձևաչափից»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ապա Շավարշ Քոչարյանն ասաց, որ այդ մասին դեռ որևէ բան հայտնի չէ:
«Եթե որևէ բան լինի, կհայտարարվի: Հանդիպման բովանդակությունն ակնհայտորեն Բաքվին ձեռնտու չէ։ Այդ տեսակետից, պատահական չէ Ալիևի սադրիչ հայտարարությունը, որով նա փորձում էր խեղաթյուրել բովանդակությունը և այլ բան ներկայացնել։ Դա անզեն աչքով է երևում։ Այդուամենայնիվ, չեմ կարծում, թե նա կկարողանա խուսափել այդ հանդիպումից»,-ասաց Շավարշ Քոչարյանը։
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02