Երկար ժամանակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ադրբեջանի նկատմամբ իր վերաբերմունքով զարմանք և ափսոսանք է առաջացնում: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական, նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
«Երկար ժամանակ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի նկատմամբ իր անարդար և դաժան վերաբերմունքով զարմանք և ափսոսանք է առաջացնում»,- գրել է նա:
Մամեդովի կարծիքով՝ «ԵԽԽՎ-ում որոշ անձինք իրենց պահում են գրեթե ինկվիզիցիայի դատարանի անդամների նման», համարում են պատժի որոշումն իրենց պարտականությունը:
«ԵԽԽՎ-ում չե՞ն տեսնում արդյոք՝ ուր է տանում Եվրոպային այդ քաղաքականությունը: Եթե ԵԽԽՎ-ն կարծում է, թե իր հիմնական առաքելությունը գործընկերների համար պատիժներ որոշելն է, իսկ հենց իր մոտ բացակայում են ցանկացած պարտավորություններ, այդ դեպքում ո՞ւմ և ինչի՞ համար է հարկավոր նման մարմինը»,- գրել է Մամեդովը:
Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ երկու բանաձև է ընդունել:
Մասնավորապես՝ ընդունվել է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը, որում վեհաժողովը մտահոգություն է հայտնել կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու նպատակով քրեական օրենսդրության կամայական կիրառման խնդրի, արտախորհրդարանական ընդդիմության գործունեության սահմանափակումների մասին պնդումների և ժողովների ազատության սահմանափակումների առնչությամբ:
Պատվիրակները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լիակատար իրագործումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, ստեղծել լրագրողների համար իրենց աշխատանքն ազատ կատարել թույլատրող պայմաններ և հետագայում փոփոխություններ մտցնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության և ֆինանսավորման վերաբերյալ օրենքներում՝ դրանք համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի չափանիշներին:
ԵԽԽՎ-ն ընդունել է նաև Ալեն Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում. Հերթական քայլերի վիճակի մասին, որոնք կձեռնարկվեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում» զեկույցի վերաբերյալ №14397 բանաձևը: Զեկույցի նախագծում Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տրվում «խավիարային դիվանագիտության» հետ կապված կոռուպցիոն սկանդալի անկախ և անկողմնակալ հետաքննություն սկսել:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02