Ամերիկյան Օռլանդո քաղաքում գտնվող Pulse միասեռականների ակումբում հրաձգություն իրականացրած ու 50 մարդու սպանած Օմար Մատինը միասեռական է եղել, անցած 3 տարում կանոնավոր այցելել է Այդ ակումբ, ինչպես նաև Grindr ծանոթությունների ծառայության միջոցով շփվել է միասեռականների հետ:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, ահաբեկչի առաջին կինը` Սիտորա Յուսուֆիյն ասել է, որ ամուսնությունից հետո Մատինը խոստովանել է, որ նախկինում միասեռականության փորձ է ունեցել ու հաճախ է նմանատիպ ակումբներ այցելել:
Ոստիկանական ակադեմիայում Մատինի դասընկերներից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունը, WFTV9 հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է, որ իսլամի հետևորդ հանդիսացող Մատինը գաղտնի միասեռական է եղել ու երկակի կյանք է վարել:
«Մենք միասին մի քանի նմանատիպ ակումբներ ենք գնացել»,-խոստովանել է դասընկերը:
Մինչդեռ Pulse ակումբի մշտական այցելուներն ու աշխատողները ևս հաստատել են, որ Մատինը հաճախակի էր այնտեղ գալիս ու լավ ժամանակ անցկացնում:
«Նա չափից շատ էր խմում ու բողոքում էր իր ընտանիքից` ծնողներից, կնոջից: Ենթադրում եմ, որ նրան տանջում էր այն փաստը, որ ինքը միասեռական է ու չի կարողանում հայտնել այդ մասին ընտանիքին»,-ասել է ակումբի աշխատողներից մեկը:
Ամերիկյան NBC հեռուստաալիքը զրուցել է Օմար Մատինի հոր` Սեդիքի հետ: Նա իր ողջ ընտանիքի անունից ներողություն է խնդրել որդու արարքի համար:
«Մենք պատկերացում անգամ չենք ունեցել, թե ինչ է նա պատրաստվում անել: Մենք, ինչպես և ողջ երկիրը, շոկի մեջ ենք: Կարող եմ միայն մի բան ասել վստահորեն` կրոնը տեղի ունեցածի հետ որևէ կապ չունի»,-ասել է տղամարդը:
Սեդիքի խոսքով՝ իր որդին նախկինում էլ էր ագրեսիվ վարք ցուցաբերում միասեռականների հանդեպ:
«Նա ուղղակի ցասման մեջ էր ընկել, երբ մի քանի ամիս առաջ Մայամիում տեսել էր համբուրվող տղամարդկանց: Նմանատիպ բաները հունից հանում էին նրան»,-ասել է հայրը:
Հիշեցնենք, որ 29-ամյա Մատինը զինված մտել է ակումբ ու կրակ բացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակահերթ են բացել հանցագործի ուղղությամբ, ով բավական երկար ժամանակ դիմակայել է: Վերջիվերջո ոստիկանները սպանել են ահաբեկչին: Հետագայում պարզվել է, որ Մատինն իր հետ ակումբ է բերած եղել նաև պայթուցիկ նյութ, որը վնասազերծել են սակրավորները:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02