«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրով այս տարի առաջին անգամ կազմակերպվել է «Խելացի Երևան» նորարարական ցուցահանդես, որի շրջանակում Երևանի ու ՀՀ տարբեր մարզերի տաղանդավոր մի շարք երեխաներ հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց մտահղացումները:
Կասկադ համալիրի տարածքում բացված ցուցահանդեսում ներկայացվել են Արմաթ ինժեներական լաբորատորիաների կողմից իրագործվող կրթական ծրագրի շրջանակում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագրի արդյունքում երեխաների կողմից պատրաստած ու ծրագրավորած ռոբոտները: Ցուցահանդեսում ներկայացվել են նաև եռաչափ մոդելավորված և տպագրված բազմաթիվ իրեր, շաղափային հաստոցով փորագրված նմուշներ, երեխաների կողմից ստեղծված համակարգչային խաղեր, վիրտուալ ակնոցներ և ինովացիոն այլ լուծումներ:
Նշենք, որ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման արդյունքում վերջին տարիներին ստեղծվել են մի շարք հաջողված ծրագրեր, ինչը վստահություն է ներշնչում, որ Երևանն այս ոլորտում կարող է դառնալ միջազգային առաջատար քաղաքներից մեկը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երևանի քաղաքապետի կողմից ստեղծվել է «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով, որի նպատակը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ավելի արդյունավետ կառավարում և քաղաքային ենթակառուցվածքների զարգացում ապահովելն է, այլ կերպ ասած` Երևանն աշխարհի խելացի քաղաքներից մեկը դարձնելը:
Պատանի նորարարներն ընդգծել են, որ ոգևորված են «Երևան՝ խելացի քաղաք» նախաձեռնությամբ, և հույս են հայտնել, որ իրենց մտաղհացումները ևս կնպաստեն գաղափարի իրագործմանը:
«Խելացի Երևան» ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները հաճելիորեն զարմացրել են նորարարությունների հետաքրքրասերներին ու մասնագետներին և Երևանը ցույց են տվել նորարարական տեսանկյունից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44