Ապրիլի 9-ին Արարատյան Հայրապետական թեմից Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արցախի սահմանապահներին օգնություն տանող երկու խմբեր վերադարձել են: Նրանցից մեկն առաջնորդում էր Վեդու Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը: Հավաքել էին առաջին անհրաժեշտության իրեր՝ հագուստ ու սնունդ:
Նվիրատվությանը մասնակցել էին տեր հոր հովվության ներքո գտնվող բոլոր համայնքները՝ Վեդի, Դաշտաքար, Ուրցաձոր, Գոռավան, Արալեզ, Վանաշենի ու Սիսավանի դպրոցները, Վեդու հիվանդանոցը, մեծ ու փոքր խանութները, գյուղապետերը, Վեդու ոստիկանությունը, Ջրային տնտեսության Վեդու մասնաճյուղը, Անձնագրային գրասենյակը, Վեդու երկրապահների երիտասարդաց թևը, բազմաթիվ անհատներ: Մասնակիցներից շատերը նաև դրամ են փոխանցել Արցախի հանրապետության կողմից հայտարարված հաշվեհամարին: Տեր Հովակիմի խոսքով՝ կային անգամ մեկ գուլպա ու մեկ տուփ ծխածոտ նվիրաբերող մարդիկ, ովքեր չնայած իրենց սոցիալական ծանր վիճակին, ցանկացել էին մասնակից լինել Արցախի սահմանապահների աջակցությանը:
Տեր Հովակիմի ղեկավարած խումբը այցելել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, ստացել նաև նրա օրհնությունը՝ սահմանային լարվածության օրերին հայ զինվորի կողքին լինելու այս նախաձեռնությունն իրականացնելու համար:
Նրանց խումբը Ստեփանակերտի բաշխիչ կենտրոնի ուղղորդմամբ բաժանվել է երեք խմբերի՝ հավաքված սնունդն ու հագուստը երեք սահմանային զորամաս հասցնելու համար: Զորամասերում ու պաշտպանական դիրքերում քահանան զինվորների հետ ընդհանրական աղոթք է կատարել և օրհնել նրանց:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47