Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը երկրում մեկնարկած նախագահական ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողներին ասել է, թե ինչ կլինի նրանց հետ, ովքեր մտադիր են այսօրվա ընտրությունների խաղաղ ընթացքին խոչընդոտել անկարգություններով:
«Նստացրել ենք ու նստացնելու ենք բոլոր նրանց, ովքեր ուզում են անկարգություններ անել նախագահական ընտրությունների ժամանակ»,-մեջբերում է kabar.kg կայքն Ատամբաևի խոսքը:
Նախագահը նաև մանրամասնել է, որ նախորդ օրը ձերբակալվել է քաղաքացիներին գումար բաժանող մի խումբ:
«Ժամանակները, երբ կարելի էր ամեն ուզած բանն անել, արդեն անցել են»,-ընդգծել է Ատամբաևը:
Ղրղըզստանի նախագահն շեշտել է, որ իր պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին, ուստի՝ ինքը բավականաչափ ժամանակ կունենա ընտրությունները փչացնելու նպատակ ունեցողներին պատժելու համար:
«Բոլոր նրանց համար, ովքեր ուզում են անկարգություններ անել, բանտերում բավականաչափ տեղ կա»,-ասել է Ատամբաևը:
Ինչպես հաղորդում է interfax.ru-ն, երկրի ներքին գործերի նախարար Ալմազ Օրոզալիևը հայտնել է, որ ընդհանուր իրավիճակը խաղաղ է, արձանագրվել են մանր խախտումներ:
Հիշեցնենք, որ Ղրղըզստանում ընտրություններն առաջին անգամ անցկացվելու են ավտոմատացված էլեկտրոնային համակարգերի միջոցով, ինչն, ըստ երկրի իշխանությունների, կբացառի կեղծումների հավանականությունը:
Ատամբաևի նախագահության ժամկետը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին: Սահմանադրական կարգի համաձայն՝ նա չի կարող կրկին առաջադրվել:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02