Հոկտեմբերի 13-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի հանդիպումների պլենար նիստին։ Նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀԲ խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը և ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրեն Քրիստինա Լագարդը։
Ջիմ Յոն Կիմն անդրադարձել է գլոբալ տնտեսական հիմնախնդիրներին, որոնց ներկայումս բախվում են երկրները, և կարևորել է մարդկության կյանքի բարելավման ուղղությամբ միասնական օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը։ Նա նաև նշել է Համաշխարհային բանկի ներկա առաջնահերթությունները, որոնք են՝ ներառական և կայուն տնտեսական աճ, ավելի շատ և ավելի արդյունավետ ներդրումներ մարդկային կապիտալում։
Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Լագարդն իր ելույթում անդրադարձ է կատարել մարդկանց միջև անհավասարությունների վերացմանը, երիտասարդությանը, կլիմայի փոփոխության և կոռուպցիային առնչվող խնդիրներին և կոչ արել բոլոր երկրներին միավորել ջանքերը բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ։
Տարեկան հանդիպումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը քննարկումներ է ունեցել «VTB», «Bank of America Merrill Lynch», «Citibank», «Deutsche Bank», «J.P. Morgan» կազմակերպությունների և «Moody’s» վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Նախարար Արամյանը ներկայացրել է ՀՀ ընդհանուր բյուջետային իրավիճակը, բյուջեի պլանավորման մեխանիզմները և հիմնական սկզբունքները, ինչպես նաև ծրագրային բյուջետավորման ներդնումը։ Անդրադարձ է կատարվել տնտեսական աճի տեմպերին, դրանց վրա ազդող գործոններին և ապագա կանխատեսումներին։
Հանդիպումների ընթացքում նախարարը նաև ներկայացրել է հարկային ոլորտի բարեփոխումները և հարկաբյուջետային կանոնների փոփոխության ուղղությամբ մեկնարկած գործընթացը՝ մանրամասնելով այդ փոփոխությունների հիմնական փիլիսոփայությունը և ընդգծել, որ դրանք ուղղված են երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի ապահովմանը։ «Moody’s» վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, խոսելով ՀՀ-ում վերջին շրջանում նախաձեռնած բարեփոխումների շրջանակի մասին, նախարարը մեծապես կարևորել է վարկանիշային կազմակերպությունների դերը օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում։Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:









18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44