«Այսօր մենք անհրաժեշտություն ունենք հիմնարար փոփոխությունների, նոր լուծումների, կոնցեպտուալ մոտեցումների, քանզի այսօր մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ, քանի որ կա ժամանակի հրամայականը , արտահայտված երկրի նախագահի հայտնի ելույթում, ուր շեշտադրվում էր երկրում տնտեսական առաջընթաց , տնտեսվարողների գործունեությունը ծավալելու և ընդլայնելու հստակ հեռանկարներ ապահովելու մասին, սա դրված է նաև կառավարության ծրագրում՝ որպես գերակայություն, և հարկային օրենսգիրքը բարելավելու առաջին նպատակը ՝ այդ խնդիրները լուծել ՝նպաստել նշված նպատակադրումների իրագործմանը», - այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում Հարկային նոր օրենսգրքի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Հերմինե Նաղդալյանն իր խոսքում համոզմունք է հայտնել, որ որքան էլ ֆիսկալ խնդիրները մշտապես կարևոր են և կարևոր են նաև հարկային վարչարարության խնդիրները և լուծումները, այնուամենայնիվ, այժմ ժամանակն է՝ համալիր, կոնցեպտուալ լուծումների , կայուն և կանխատեսելի դաշտ ստեղծելու երկարաժամկետ հեռանկարի համար:
ԱԺ փոխխոսնակն իր ելույթում առանձնացրել է մի քանի կարևոր բարեփոխումներ, որոնք ի հայտ կգան հարկային նոր օրենսգրքի կիրառմամբ.
,,Կկարգավորվեն հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների հետ կապված հարաբերությունները ՝ հնարավորինս կրճատելով հարկ վճարողների մոտ ստուգումներ իրականացնելը՝ շեշտը դնելով վերլուծությունների և կամերալ, գրասենյակային ուսումնասիրությունների վրա:
Հանդիպակաց ստուգումները վերանում են, վաղեմության ժամկետի 3 տարվա ժամկետը տարածվում է վերաստուգումների վրա, ստուգման փաստաթղթերը ստորագրելու ժամկետի ընդլայնումը, թեմատիկ ստուգման նպատակից դուրս գալու արգելքը, ավել վճարվածը հետ ստանալու հնարավորություն և այլն:
Էականորեն պարզեցվում ու ազատականացվում է հարկերի հաշվարկման և վճարման կարգը, որը հիմնականում կդրսևորվի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով հաշվանցումների կատարման և դեբետային մնացորդների օգտագործման ազատականացմամբ: Կրճատվում է հարկերի հաշվարկման և վճարման հարկային մարմիններին հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը: Վերանում է մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն մեկ այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարումներ կատարելու և դրա հետևանքով տույժերի ենթարկվելու հավանականությունը.
Կարգավորվում են ԱԱՀ-ով հարկման ժամանակաշրջանում կուտակված դեբետային մնացորդների գումարները հարկման այլ դաշտում գտնվելու ժամանակաշրջանում հաշվանցելու հետ կապված հարցերը,,:
Ամփոփելով իր խոսքը՝ Հերմինե Նաղդալյանը կոչ է արել խմբակցություններին և ՀԿ-ներին, ընդհանուր դատողություններից զատ, փորձել կոնկրետ առաջարկություններով բարելավել ներկայացված օրենսգիրքը և լուծել նրա նկատմամաբ հասարակության, պետության, գործարար համայնքի և հարկ վճարողների արդարացված և հիմանվորված պահանջները:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47