Pussycat Dolls ամերիկյան խմբի նախկին մասնակից Կայա Ջոնսը Twitter-ում գրել է, որ խմբի անդամ աղջիկներին հարկադրել են զբաղվել մարմնավաճառությամբ: Նրա խոսքով՝ խմբի անդամները «սեքսով են զբաղվել հրամանով»:
«Ես ոչ թե խմբում էի, այլ մարմնավաճառության ցանցում», - ընդգծել է նա:
Ջոնսը նշել է, որ դրա համար պատասխանատվություն է կրում Pussycat Dolls-ի հիմնադիր Ռոբին Անտինը: Երգչուհին կոչ է արել նրան պատմել՝ ինչու է խմբի անդամներից մեկն ինքնասպանություն գործել:
«Պատմիր՝ ինչպես ես բարոյապես կոտրել մեզ», - պահանջել է նա:
Ջոնսը հավելել է, որ խմբից ոչ ոք չի պատմել դրա մասին սպառնալիքների պատճառով:
«Ինձ անձամբ նախազգուշացրել են, որ եթե պատմեմ, ինձ մահացած կգտնեն, կամ իմ կարիերան կավարտվի», - խոստովանել է նա:
Հաղորդվում է, որ Pussycat Dolls-ի հիմնադիր Ռոբին Անտինն արձագանքել է այս մեղադրանքին՝ այդ ամենը սուտ որակելով։ Նա նշել է, որ Կայա Ջոնսն անգամ խմբի մշտական կազմում չի եղել։
Հայտնի է, որ 2014 թվականին ինքնասպանություն է գործել Pussycat Dolls Dollhouse-ի մասնակից Սիմոն Բաթլը. նա 25 տարեկան էր: Անտինը հիմնադրել է Pussycat Dolls Dollhouse խումբը 2010 թվականին՝ օրիգինալ խմբի լուծարումից հետո:
Pussycat Dolls-ը գոյություն է ունեցել 1995-2010 թվականներին: Այն հայտնի է դարձել Don't Cha, Stickwitu, I Hate This Part, Hush Hush և Buttons երգերի շնորհիվ:
17:43
17:18
17:02
14:52
14:23
14:06
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44