Եվրամիությունը կողմ է հանդես գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանմանը և ԱՄՆ-ի կոնգրեսականներին կոչ է անում պատժամիջոցներ չսահմանել Իրանի դեմ նախագահ Թրամփի՝ Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ որոշման համատեքսթում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Սա գործող համաձայնագիր է, որն անհրաժեշտ է մեր անվտանգության համար, և ես ակնկալում եմ համաձայնագրի շուրջ աջակցությունը»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Գերմանիան և Ֆրանսիան ևս նախազգուշացրել են ԱՄՆ-ին, որ համաձայնագրի չեղարկումը կունենա լուրջ հետևանքներ խաղաղության հաստատման հարցում:
«Համաձայնագիրը կարևոր փաստաթուղթ է զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ, և մենք ցանկանում ենք, որ այն հարգվի: Մենք ևս ցանկանում ենք, որ Եվրամիությունը ճնշում գործադրի ԱՄՆ-ի Կոնգրեսի վրա՝ համաձայնագիրը վտանգի տակ չդնելու համար»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը:
«Իմ առաջարկությունն է այն, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որ պահպանենք համաձայնագիրը, որպեսզի չվերադառնանք հակադրմանն ու ռազմական միջոցով խնդիրների կարգավորմանը»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը:
Համաձայնագրի պահպանման օգտին է հանդես գալիս նաև վերջերս Եվրամիությունը լքելու գործընթաց սկսած Մեծ Բրիտանիան, որը ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցներից է:
«Որպես եվրոպացիներ կողմ ենք Իրանի համաձայնագրի հետագա իրականացմանը: Մեծ Բրիտանիան գտնում է, որ այն շատ կարևոր է անվտանգության պահպանման համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Բորիս Ջոնսոնը:
Ֆեդերիկա Մոգերինին, ով 2015 թվականին գլխավորում էր համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլը, մի շարք հանդիպումներ ունեցավ փակ դռների հետևում՝ համաձայնագրի շուրջ իրավիճակը քննարկելու համար:
«Մենք դեմ ենք համաձայնագրի չեղարկամանն ու հույս ունենք, որ այն կպահպանվի և կիրականացվի բոլորի կողմից: Եվրամիությունը հավատարիմ է այս մոտեցմանը, որին չկա այլընտրանք»,- ասել է Մոգերինին:
Վերջինս կրկին ընդգծել է, որ համաձայնագիրը գործում է, իսկ Միջուկային Էներգիայի միջազգային գործակալությունն իր հերթին ընդգծել է, որ Իրանի գործողությունները համապատասխանում են համաձայնագրի դրութներին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագա
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02