ՌԴ Մոսկվայի մարզում իրավապահները ձերբակալել են տաքսու հայ վարորդի, որը կասկածվում է հաճախորդներին թունավորելու համար: Այդ մասին «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Ձերբակալվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վահագն Կարապետյանն է, որը տաքսու վարորդ է աշխատել: Ինչպես պատմել է գործակալության զրուցակիցը, բնակության վայրի խուզարկության ընթացքում առգրավվել է 20 բջջային հեռախոս, 190 կլոզապինի հաբ, բջջային հեռախոսի 71 պատյան և 98 ձեռքի ժամացույց:
Նրա խոսքով՝ 29-ամյա Կարապետյանը ձերբակալվել է Մոսկվայում Նալչիկի բնակչին թունավորելու մեջ ներգրավվածության կասկածանքով, որի մարմինը հայտնաբերվել էր 2017 թվականի ապրիլին Դվինցև փողոցում: Ինչպես պարզել է դատաբժշկական փորձաքննությունը՝ տղամարդը մահացել է էթիլային սպիրտի և կլոզապինի թունավորումից:
Ինչպես գրում է life.ru-ն, տաքսիստի զոհերից մեկը հայտնի հաղորդավար Արթուր Բիտովն է եղել: Ապրիլին Դվինցև փողոցում հայտնաբերել են 51-ամյա լրագրողի մարմինը: Հետաքննությունը պարզել է, որ լրագրողը դարձել է հարձակման զոհ, նրան թունավորել են և թալանել, ինչից հետո նա այդպես մնալով սառել է ու մահացել փողոցում:
Ավելի վաղ Telegram-ի Mash էջը հայտնել էր, որ ձերբակալված Կարապետյանին կասկածում են մայրաքաղաքի տարածքում մոտ 100 սպանության ներգրավվածության համար: Միևնույն ժամանակ, ուժային կառույցներում «Մոսկվա» գործակալության աղբյուրը հերքել է այդ տեղեկությունը:
«Իրականում զոհերը շատ ավելի քիչ են եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը վարձակալել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որով մարդկանց տեղափոխել է: Դրանից հետո նա թունավորել է հաճախորդներին և թալանել, կարծում են իրավապահները:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02