Իրանում նավթի հանույթը գերազանցել Է օրական 3,8 միլիոն բարելը, արտահանումը՝ 2 միլիոն բարելը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին այս մասին հայտնել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն՝ ելույթ ունենալով մեջլիսում (Իրանի խորհրդարանում):
Նրա խոսքով՝ երեք տարի առաջ, երբ կազմվեց նախագահ Հասան Ռոուհանիի կառավարությունը, Իրանն արդյունահանում Էր 2,7 միլիոն բարել, իսկ արտահանում Էր 1 միլիոնից պակաս: Այսպիսով, այս տարվա սկզբին Իսլամական Հանրապետության նկատմամբ միջազգային պատժամիջոցների վրացումից հետո իրանական նավթի արտահանումն ավելի քան կրկնապատկվել Է:
Խոսելով գազի արդյունահանման մասին՝ Զանգանեն հայտնել Է, որ Պարսից ծոցի Հարավային Փարս ընդարձակ հանքավայրում Իրանը վերջին երեք տարում գազի օրական հանույթն ավելացրել Է գրեթե մեկուկես անգամ՝ 241 միլիոնից մինչեւ 354 միլիոն խորանարդ մետր: Նախարարը բերել Է տվյալներ երկրում նավթավերամշակման եւ նավթաքիմիական արտադրության վերաբերյալ: Այդ ցուցանիշները վերջին երեք տարում ավելի քան կրկնապատկվել են: Մասնավորապես, եվրո-4 ստանդարտի բենզինի արտադրությունն օրական 1,2 միլիոն լիտրից աճել Է մինչեւ 2,5 միլիոն լիտր:
Նախարարն օրենսդիրներին հիշեցրել Է, որ Իրանն ունի նավթի հետախուզված համաշխարհային պաշարների 9,3 տոկոսը եւ գազի՝ 18 տոկոսը: Վերջին ցուցանիշով Իսլամական Հանրապետությունն առաջատարն Է աշխարհում: Իրանի զանգվածային լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ այս տարվա մարտին Իրանն արդյունահանել Է օրական 3,3 միլիոն բարել նավթ: Այն ժամանակ նշվում Էր, որ ընթացիկ տարվա վերջին ծրագրվում Է օրական հանույթը հասցնել մինչեւ 4 միլիոն բարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02